Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի և Պակիստանի գործընկերների հետ ու զսպվածության կոչ արել

Լուրեր

18.03.2026 | 14:22
Հայ ֆուտբոլիստը Բելառուսի հավաքականի հայտացուցակում է ընդգրկվել Հայաստանի դեմ խաղի համար
18.03.2026 | 14:13
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այցելել է «Իզմիրլյան» ԲԿ
18.03.2026 | 14:05
Անցած 1 օրում գրանցվել է 18 ավտովթար․ 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
18.03.2026 | 13:56
Խոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
18.03.2026 | 13:47
Քոչարյանը թող հանգստացնող միջոցառումներ իրականացնի. չի հանգստանում,ապօրինի գույքի փաթեթ կա. Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 13:38
«Բոլորին դեմ եմ»-ը պաշտոնապես պետական գրանցում է ստացել
18.03.2026 | 13:30
Արեգ Վաթյան․ Այս տարվա գլխավոր նպատակը հստակ է
18.03.2026 | 13:25
Սահմանադրության տեքստն առանց Անկախության հռչակագրի է փոխանցվել ՔՊ-ին. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 13:22
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.03.2026 | 13:14
Բեյրութին Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, 24-ը՝ վիրավորվել
18.03.2026 | 13:07
ՍԴ դատավորների աշխատավարձը կավելանա՝ կախված ստաժից․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 12:59
ԱՄՆ-ը հարվածել է Հորմուզի նեղուցի մոտ Իրանի հրթիռային օբյեկտներին
18.03.2026 | 12:53
Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.03.2026 | 12:50
Արման Ծառուկյանը վերադարձել է UFC-ի անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակ
18.03.2026 | 12:34
Խաղային կայքով 3 ավտոմեքենա է շահել, ավելի քան 532 մլն դրամ պարտվել․ դատախազը՝ դատարանում Դիանա Գասպարյանի ամուսնու մեղադրանքի մասին
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցներ  է ունեցել Պակիստանի ԱԳ նախարար Ջալիսլ Աբբաս Ջիլանիի ու Իրանի արտգործնախարար Հոսեյն Էմիր Աբդոլլահիանի հետ։

TRT Haber-ը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ զրույցների ընթացքում Ֆիդանը նշել է, որ տարածաշրջանում նոր խնդիրներ չպետք է լինեն, և երկու կողմերին զսպվածության կոչ է արել։

Ջիլանին ու Աբդոլլահիանը հայտարարել են, որ չեն ցանկանում՝ լարվածությունը սրվի։

Մինչ այդ էլ, Իրաք-Իրան-Պակիստան հարաբերություններում վերջին զարգացումների կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել։

«Մենք անհանգստացած ենք զարգացումներով, որոնք սկսվել են Իրաքում որոշակի թիրախների դեմ Իրանի հարձակումներով, այնուհետև ընդլայնվել են երեկ առավոտյան Պակիստանի ներսում որոշ թիրախների վրա Իրանի հարձակումներով և այսօր առավոտյան Իրանի տարածքում գտնվող թիրախների վրա Պակիստանի հարձակումներով»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Անկարայի կարծիքով՝ խնդիրները պետք է լուծվեն բարեկամության և եղբայրության ըմբռնմամբ՝ հիմնված երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, հատկապես ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում։

«Մենք հույս ունենք, որ բոլոր հարցերը կլուծվեն երկխոսության և համագործակցության միջոցով՝ առանց տարածաշրջանային անվտանգության և կայունության հետագա սպառնալիքների։ Մենք կոչ ենք անում բարեկամական և եղբայրական Իրանին, Իրաքին և Պակիստանին ապահովել խաղաղությունը չափավորության և ողջախոհության միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Պակիստանն այսօր հրթիռային հարվածներ էր հասցրել Իրանին, որի հետևանքով, վերջին տվյալներով, կա 9 զոհ։

Էմմա Չոբանյան