Ալիևն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Լուրեր

21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբիի հավատարմագրերն ընդունելուց հետո առանձնազրույց է ունեցել ամերիկացի դիվանագետի հետ։

Ադրբեջանի նախագահականի հաղորդմամբ՝ Ալիևը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել աշխատանքում։

Լիբին իր հերթին ասել է, որ ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների հեռանկարների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների տնտեսական և էներգետիկ ոլորտներում ու գործարար շրջանակների միջև համագործակցության հարցերին։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու խաղաղության օրակարգի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ԱՄՆ դեսպանն իր շնորհավորանքն է փոխանցել այս տարի Ադրբեջանում COP29 կլիմայական համաժողովն անցկացնելու կապակցությամբ։

Էմմա Չոբանյան