Էկվադորում անկարգությունների պատճառով գրեթե երկու հազար մարդ է ձերբակալվել

Լուրեր

15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
Բոլորը

Հունվարի 9-ից ի վեր Էկվադորում ձերբակալվել է գրեթե 2000 մարդ՝ երկրում անկարգությունների ֆոնին անվտանգության գործողությունների շրջանակում, այդ թվում՝ 158-ը՝ ահաբեկչության մեղադրանքով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են տեղական իշխանությունները:

«Հունվարի 9-ից 17-ը ձերբակալվել է 1975 մարդ, այդ թվում՝ 158-ը՝ ահաբեկչության համար»,- ասվում է գործողությունների արդյունքների մասին զեկույցում, որը հրապարակվել է Էկվադորի նախագահի աշխատակազմի X սոցիալական ցանցի էջում։

Նշվում է, որ հունվարի 9-ից 17-ն ընկած ժամանակահատվածում երկրում իրականացվել է ավելի քան 55 գործողություն, դրանցում ներգրավվել է ավելի քան 20,8 հազար անվտանգության ուժեր։

Հաղորդվում է, որ փախուստի դիմած 32 բանտարկյալ կրկին կալանավորվել է։

Էկվադորում անկարգությունները սկսվել էին այն բանից հետո, երբ հունվարի սկզբին մաֆիոզ խմբավորման երկու առաջնորդներ փախուստի էին դիմել Գուայաքիլ բանտից: Նախագահ Դանիել Նոբոան հունվարի 8-ին երկրում արտակարգ դրություն է հայտարարել՝ զինված ուժերը ներգրավելու նպատակով։

Հունվարի 9-ի գիշերը հանցագործները սկսել են այրել մեքենաներ ու ավտոբուսներ, ինքնաշեն ռումբեր են պայթեցվել։ Նույն օրը անհայտ անձինք զենք-զինամթերքով ներխուժել են տեղական TC հեռուստաալիքի ստուդիա, այնուհետև բերման ենթարկվել։ Դրանից հետո Նոբոան հայտարարել է ներքին զինված հակամարտության մասին և հրամայել է բանակին չեզոքացնել 22 հանցավոր խմբերի տասնյակ հազարավոր անդամների։