Օմանը վերահաստատել է ՀՀ-ի հետ տարբեր ոլորտներում համատեղ աշխատելու պատրաստակամությունը

Լուրեր

12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
Բոլորը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարար Յուսուֆ Բեն Ալաուի Բեն Աբդալլահը hուլիսի 7-ին նամակներ փոխանակեցին՝ Հայաստանի և Օմանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ անցած քառորդ դարի ընթացքում երկու բարեկամ երկրների միջև հաստատվել են փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված միջպետական հարաբերություններ, որոնք լավագույն հիմքն են հանդիսանում հայ-օմանական փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդման և խորացման համար:

Նախարարը համոզմունք է հայտնում, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հարստացնել հայ-օմանական օրակարգը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ նոր նախաձեռնություններով և ծրագրերով, որոնք կծառայեն երկու բարեկամ երկրների և ժողովուրդների համընդհանուր շահերին:

Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարն իր ուղերձում, մասնավորապես, ընդգծում է, որ երկու երկրներն իրար կապող բացառիկ հարաբերություններն առաջնորդվում են երկու պետությունների ղեկավարությունների հաստատած ուղենիշով:

Յուսուֆ Բեն Ալաուի Բեն Աբդալլահը, ողջունելով երկկողմ հարաբերություններում գրանցված բարձր մակարդակը, վերահաստատում է Օմանի պատրաստակամությունը համատեղ աշխատելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ այդ հարաբերությունների հետագա զարգացման նպատակով, ինչը կծառայի մեր ձգտումներին և երկու ժողովուրդների ընդհանուր շահերին: