ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ հայտնել է Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի խոցման մասին. Բելգորոդից հայտնել են 10 հրթիռների ոչնչացման մասին

Լուրեր

15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Բոլորը

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հունվարի 18-ի գիշերը Լենինգրադի մարզում անօդաչու թռչող սարք է խոցվել։ Սա առաջին դեպքն է, երբ ՌԴ իշխանությունները հայտնում են, որ անօդաչու թռչող սարք է խոցվել այս շրջանում՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից ի վեր, գրում է Մեդուզան։

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը հայտնել է, որ «ոչ ոք չի տուժել Լենինգրադի մարզում տեղի ունեցած միջադեպի պատճառով»։

«Քննչական գործողություններ են իրականացվում»,- հավելել է նա։

Բացի այդ, ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Մոսկվայի ժամանակով 1։30-ի սահմաններում ՀՕՊ ուժերն ԱԹՍ են խոցել Մոսկվայի մարզում։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ անօդաչուն խոցվել է Պոդոլսկի քաղաքային շրջանում։ Նախնական տվյալներով՝ ավերածություններ ու տուժածներ չկան։

Լենինգրադի մարզի իշխանությունները հարվածների հետևանքների մասին դեռևս չեն հաղորդում։

Հունվարի 17-ի երեկոյան ՊՆ-ն հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը Բրյանսկի շրջանի տարածքում ոչնչացրել են երկու «Տոչկա-Ու» հրթիռ և երեք անօդաչու թռչող սարք։ Ըստ նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի՝ հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։ Վնասվել է մեկ բնակելի շենք, մասամբ վնասվել է արդյունաբերական ձեռնարկության տարածքում գտնվող շենքերից մեկի ապակեպատ հատվածը, հավելել է Բոգոմազը։

Բելգորոդի շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովն էլ հունվարի 18-ի առավոտյան հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը տասը հրթիռ են խոցել։

«Կա մեկ տուժած․ կնոջ մոտ աջ ծնկային հոդի բեկորային վնասվածք է»,- գրել է Գլադկովը Telegram-ալիքում՝ հավելով, որ բժիշկները վիրավորին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել։