«Ովքեր այսօր փնովում են Քոչարյանի փաստաբաններին, գլուխները պատով թող տան»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը մեղադրող լինելու դեպքում Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք չէր ներկայացնի, այլ միայն՝ պաշտոնական դիրքի չարաշահում։

«Ասում են սահմանադրական կարգ է տապալվել։ Ի՞նչ է նշանակում՝ եղե՞լ է էդ սահմանադրական կարգը։ Այսինքն, 2003-ին օրինակա՞ն է ընտրվել։ Եթե օրինական է ընտրվել, լրիվ վիճակ է փոխվում։ Եթե ոչ, ուրեմն սահմանադրական կարգ չի էլ եղել»,-վերլուծում է փաստաբանը։

Նա ենթադրում է, որ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքը դատարանում կտապալվի կամ ապացուցելը շատ դժվար կլինի

«Ենթադրենք, Քոչարյանն օգտագործեց բանակ։ Սխալ արեց, պետք է պատասխան տա։ Բայց եթե քո ընտրությունները վավեր են,-ՍԴ որոշումը դեռ ուժի մեջ է,-չկա տապալում։ Պարզապես ընդդիմության ընդվզում է եղել, օրենքի խախտմամբ են ճնշել։ Որքան հասկացա, մեղադրանքի հիմքում դրված է այդ չարաբաստիկ հրամանը։ Իսկ եթե վաղը Միքայել Հարությունյանը գա ու ասի, որ Քոչարյանը անտեղյակ է այդ հրամանից, ես եմ ստորագրել այդ հրամանը։ Իսկ մարդկանց վրա կրակել է մեկի հրամանով, որն ուղղակի ուզում էր Քոչարյանի աչքում երեւալ, ի՞նչ են ասելու էդ դեպքում»,-ասում է փաստաբանը։

Նույնիսկ կանխորոշված դատավճռի դեպքում Տիգրան Աթանեսյանը չի շտապի Ռոբերտ Քոչարյանին անվանել քաղաքական բանտարկյալ․ «Եթե տապալվեց այս մեղադրանքը, քաղբանտարկյալ չէի ասի, բայց կատարելապես ոչ պրոֆեսիոնալ իրավապահ մարմին կարող էի ասել»։

Տիգրան Աթանեսյանն այսօր չի հասկանում, թե ինչով են բացատրվում նախկին իշխանությոան ներկայացուցիչների դեմ քրեական գործերի մեջ ներգրաված փաստաբանների նկատմամբ վերջին հարձակումները

«Առաջինը՝ իմ կարծիքով մեր հանրության մի որոշ հատվածի պարզապես զրոյական իրավագիտակցությունն է եւ եւ տարրական դաստիարակության եւ բարոյականության պակասը կամ անգամ բացակայությունը»,-վստահեցնում է նա։

Փաստաբանն ինքն էլ դարձել է ֆեյսբուքյան որոշ օգտատերերի հարձակման զոհ Մասիսի քաղաքապետի պաշտպանությունն ստանձնելու պահից։

«Ես չեմ պատկերացնում ինչ բարոյական նկարագիր կարող է ունենալ մարդ, որ իմ 5 տարեկան որդու նկարների տակ հայհոյանք գրի։ Ի՞նչ բարոյական նկարագիր ինքը ունի, իր ընտանիքը, իր ծնողները եւ մնացածը։ Կարելի է ամենավերջին բառերն էլ օգտագործել եւ քիչ կլինի»,-զայրացած է փաստաբանը։

Նա համոզված է՝ բոլորն ունեն փաստաբանի իրավունք, ոչ մի երաշխիք չկա, որ հանցագործության մեջ մեղադրվողն անմեղ չէ։

«Եվ եթե մարդիկ անում են իրենց գործը, ու դա քո դուրը չի գալիս, դու ո՞վ ես, որ քո դուրը գա-չգա։ Քոչարյանի պաշտպանների գործը պետք է գնահատի միայն Քոչարյանը»,-պնդում է պարոն Աթանեսյանը։

Ինքն անձամբ չէր համաձայնվի պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին, իր մեջ հիմա էլ կռվում են մարդը եւ փաստաբանը։ Անձամբ մասնակցել է մարտի 1-ի ցույցերին եւ այդ օրվա իրավապահ մարմինների բազմաթիվ ապօրինությունների վկան է, սակայն այդ ամենը պատճառ չէ, որ երկրորդ նախագահին դատեն առանց պաշտպանվելու իրավունքի։

«Որպես իրավաբան, ես սարսափում եմ այն մտքից, որ թե առաջադրված մեղադրանքը, թե հետապնդման ձեւերը, թե արդար դատավարության պայմանների կատարյալ բացակայությունը,-հենց պաշտպանների նկատմամբ ճնշումը դա է վկայում,-բերելու են նրան, որ ժողովրդի երազած բաղձալի պատիժը չի իրականանա, իսկ իրականանալու դեպքում տեղի կունենա այնպիսի խայտառակ խախտումներով, որ մի օր միջազգային ատյանների կողմից կբեկանվի։ Եվ նրանք, որոնք այսօր փնովում են Քոչարյանի փաստաբաններին, գլուխները պատով թող տան, որովհետեւ մեղավորներից մեկն իրենք են»,-նկատում է Տիգրան Աթանեսյանը։

Այսօր նա չի սպասում, թե Փաստաբանների պալատը պետք է արձագանքի Քոչարյանի պաշտպանների դեմ հարձակումներին։ Նա պալատից սպասելիքներ չունի։ Փոխարենն ըստ նրա, պետք է խոսեր արդարադատության նախարարը։

«Արդարադատության նախարարը պետք է իր խոսքը ասեր, բայց լռություն է։ Արդարադատության նախարարին առհասարակ շատ հարցեր կան։ Ինքը պետք է աներ, չի արել։ Էդ պատճառով է, որ կասկածում եմ, որ միգուցե ֆեյսբուքյան բանակները, որոնք որ պետք էին հեղափոխության համար միգուցե մնացել են պարապ, կամ ստացել են նման հանձնարարականներ, որոնք ցավոք սրտի կատարում են»,-ասում է փաստաբանը։

Փաստաբանը բոլորին հիշեցնում է, թե ինչու տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը՝ որպեսզի ազատվենք Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակների անպատժելիությունից եւ անարդար դատաքննություններից։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում։