Բաշկորտոստանում բողոքի ակցիայի մասնակիցների դեմ «զանգվածային անկարգությունների» մեղադրանքով գործեր են հարուցվել. նրանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում

Լուրեր

23.07.2026 | 16:40
ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց
23.07.2026 | 16:31
Հայ գրոսմայստերները մրցաշարի են մասնակցում Ֆրանսիայում
23.07.2026 | 16:22
Սև ծովում թուրքական նավը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման․ զոհ և վիրավորներ կան
23.07.2026 | 16:13
Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցին Կառավարությունը 3 տարով պետական տարածք կտրամադրի
23.07.2026 | 16:05
Արագածոտնում եղբայրները մեղադրվում են մորը գրտնակով սպանելու և դին թաքցնելու համար
23.07.2026 | 15:55
Մոսկվայի մարզում Սու-57 է կործանվել․ այն համարվում է ՌԴ սպառազինության ամենաժամանակակից կործանիչը
23.07.2026 | 15:46
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
23.07.2026 | 15:41
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
23.07.2026 | 15:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստային տարածքների շուրջ 10%-ին
23.07.2026 | 15:29
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանն «աղաչում է» ԱՄՆ-ին գործարք կնքել
23.07.2026 | 15:19
Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան բնակելի շենք. կլուծվի 48 ընտանիքի բնակարանային ապահովման հարցը
23.07.2026 | 15:15
Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննումից հետո վերադարձել է աշխատանքային ռեժիմի
23.07.2026 | 15:10
Նարեկ Կարապետյանի խափանման միջոցը՝ 1 մլրդ գրավ և բացակայելու արգելք // Հայ գերիներին ազատելու կոչ ԱՄՆ-ից․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 15:02
Մանկատան շրջանավարտների բնակարանի գնման աջակցությունը կավելանա մինչև 8.7 մլն դրամ
23.07.2026 | 14:53
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի խորհրդանշական հավաքականը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Բայմակում բազմահազարանոց բողոքի ցույցերի մասնակիցների հանդեմ քրեական գործեր են հարուցել ՌԴ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածով։ Այս մասին հայտնել է Բաշկորտոստանի հանրային խորհրդի ղեկավար Ռաֆայիլ Դիվաևը, փոխանցում է The Moscow Times-ը։

«Սա քրեական օրենսգրքի շատ լուրջ հոդված է՝ առանձնապես ծանր հոդվածներից։ Զանգվածային անկարգությունները սպառնալիք են երկրի ազգային անվտանգությանը, հետևաբար, այս հոդվածով նախատեսված պատիժը բավականին լուրջ է։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս ուշքի գալ և չփչացնել ձեր կյանքը, մանավանդ, որ բոլոր վիճելի հարցերը կարող են լուծվել օրինական ճանապարհով»,- Դիվաևի խոսքերն է մեջբերում «Բաշինֆորմը»։

Ըստ ConsultantPlus համակարգի՝ ՌԴ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածը «զանգվածային անկարգությունների» կազմակերպիչների համար նախատեսում է պատիժ՝ 8-ից 15 տարի ժամկետով ազատազրկման տեսքով: Դրանց մասնակիցներին սպառնում է ազատազրկում ուղղիչ գաղութներում՝ 3-ից 8 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Բաշկորտոստանում բողոքի ակցիաներ էին սկսվել ակտիվիստ Ֆաիլ Ալսինովի դատավճռի պատճառով, որը հունվարի 17-ին Բայմակ քաղաքի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ազգամիջյան ատելություն հրահրելու մեջ: Ալսինովը դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։

Ֆաիլ Ալսինովի դեմ գործը հարուցվել է Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովի պահանջով՝ 2023 թվականի ապրիլին բողոքի ցույցի ժամանակ ակտիվիստի ելույթի պատճառով։ Այն ժամանակ Ալսինովն բաշկիրերեն ասել էր «կարա խալիկ» արտահայտությունը, որը պայմանականորեն նշանակում է Ոսկե Հորդայի ֆեոդալներից կախված բնակչություն։ Նախաքննության ընթացքում անցկացված փորձաքննությունը որոշել է, որ այս արտահայտությունը համապատասխանում է «խաչի», «չուրկի», «թխամորթ» բառերի իմաստին։