ՀՀ-ում ԵՄ առաքելությունը կընդլայնվի, ֆինանսավորումը՝ կավելանա․ Եվրոպական խորհուրդը որոշում է ընդունել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Եվրոպական խորհուրդը պաշտոնապես որոշում է ընդունել ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ընդլայնման մասին։

Նշվում է, որ հաշվի առնելով Եվրոպական Միության մասին պայմանագիրը, մասնավորապես, դրա 42(4) և 43(2) հոդվածները և նկատի ունենալով Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի առաջարկը; այն, որ 2023 թվականի հունվարի 23-ին Խորհուրդն ընդունել էր (CFSP) 2023/162 որոշում և ստեղծել Եվրոպական միության առաքելությունը Հայաստանում (EUMA); 2023 թվականի փետրվարի 20-ին Խորհուրդն ընդունել էր (CFSP) 2023/386 որոշումը EUMA-ի գործարկման և առաքելությանը տրամադրելու ֆինանսավորման միջոցներ 2023 թվականի հունվարի 23-ից մինչև 2025 թվականի փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածի համար; 2023 թվականի դեկտեմբերի 5-ին Քաղաքական և անվտանգության կոմիտեն փոփոխություններ էր կատարել EUMA-ի գործառնական պլանում և համաձայնել, որ դրա ռեսուրսները պետք է ավելացվեն:

Նշվում է, որ խորհուրդը որոշել է 2023/162 որոշման (CFSP) 13-րդ հոդվածի 1-ին մասը փոխարինել հետևյալով. «2023 թվականի հունվարի 23-ից մինչև 2025 թվականի փետրվարի 19-ը ընկած ժամանակահատվածի համար EUMA-ի հետ կապված ծախսերը ծածկելու համար նախատեսված ֆինանսական հաշվետվության գումարը կազմում է 39 035 890,24 եվրո: Ցանկացած հետագա ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվության գումարը որոշվում է Խորհրդի կողմից»։

ՀՀ-ում ԵՄ առաքելությունն իր հերթին ողջունել է Խորհրդի  որոշումը։

«Ողջունում ենք ԵԽ որոշումը EUMA-ի ընդլայնման մասին։ Առաքելության անձնակազմի ավելացումն ընդգծում է տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու՝ ԵՄ հանձնառությունը»,- ասվում է առաքելության X-ի էջում գրառման մեջ։

Էմմա Չոբանյան