Ուկրաինական պատերազմի ելքը կորոշի աշխարհի ճակատագիրը․ ՆԱՏՕ-ի պաշտոնյա

Լուրեր

23.07.2026 | 11:13
ՄԻՊ-ը բարձրացրել է Արեգնազ Մանուկյանի՝ դստեր հետ հաղորդակցության սահմանափակումը վերանայելու հարցը
23.07.2026 | 11:09
Անտառային փողոցում շինարարական աշխատանքները կասեցվել են․ կառուցապատողը կտուգանվի
23.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 10:53
Սևանա լճի 1215 քմ տարածքի կառուցապատման իրավունքը չեղարկվել է
23.07.2026 | 10:44
Ռուբիոն ու Լավրովը 35 րոպեանոց հանդիպում են անցկացրել Մանիլայում․ ինչ հարցեր են քննարկվել
23.07.2026 | 10:38
Շիրակում վարորդական գործնական քննությունների մեկնարկային կետը կտեղափոխվի
23.07.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 23-ի դրությամբ
23.07.2026 | 10:15
Յամալն ու Հոլանդը տրանսֆերային արժեքի ռեկորդ են սահմանել
23.07.2026 | 10:07
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին
23.07.2026 | 10:00
Հրշեջ-փրկարարները մարել են չշահագործվող կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
23.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.07.2026 | 09:30
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ համալրել է «Ինտեր Մայամին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
Բոլորը

ՆԱՏՕ-ն կաջակցի Ուկրաինային Ռուսաստանի դեմ պաշտպանական պատերազմին ամեն օր, վստահեցրել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբերտ Բաուերը՝ Բրյուսելում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Որովհետև այս պատերազմի ելքը կորոշի աշխարհի ճակատագիրը»,- ընդգծել է նա:

Ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնյայի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը երբեք չի ասոցացվել Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը սպառնացող որևէ իրական սպառնալիքի հետ, որը կգար Ուկրաինայից կամ ՆԱՏՕ-ից։

«Այս պատերազմը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը վախենում է մի բանից, որը շատ ավելի հզոր է, քան երկրագնդի ցանկացած ֆիզիկական զենք՝ ժողովրդավարությունը: Եթե Ուկրաինայում մարդիկ կարող են ունենալ ժողովրդավարական իրավունքներ, ապա Ռուսաստանում մարդիկ նույնպես շուտով կցանկանան ունենալ դրանք»,- նշել է Բաուերը։

Նրա կարծիքով՝ ուկրաինացի ժողովուրդը և  բանակը պաշտպանում են ժողովրդավարությունն այնպես, ինչպես աշխարհը երբեք չի տեսել․ «Պատերազմի խավարում նրանք լույսի փարոս են, որը ցույց է տալիս աշխարհին, թե ինչ է նշանակում պայքարել հանուն նրա, ինչին հավատում ես»։

Ըստ Բաուերի՝ ՆԱՏՕ-ն պաշտպանում է ոչ միայն դաշինքի անդամ երկրների միլիարդավոր բնակիչների ֆիզիկական անվտանգությունը, այլև նրանց ազատությունն ու ժողովրդավարությունը՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանությունն ուժեղացնելու և Ուկրաինային գոյատևման պայքարում աջակցելու համար անհրաժեշտ է ամբողջ հասարակության մոտեցումը։

«Մեզ պետք է, որ պետական ​​և մասնավոր կառույցները փոխեն իրենց մտածելակերպը՝ անցնելով մի դարաշրջանից, երբ ամեն ինչ ծրագրված էր, կանխատեսելի, վերահսկելի, այնպիսի դարաշրջան, երբ ամեն ինչ կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, երբ պետք է սպասել անսպասելին»,- հավելել է նա։

Էմմա Չոբանյան