Բաշկորտոստանում բողոքի ցույցերի ֆոնին ՌԴ-ում WhatsApp-ի աշխատանքում խափանումներ են գրանցվել

Լուրեր

15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
Բոլորը

Ռուսաստանի մի շարք շրջաններում հունվարի 17-ի առավոտյան խափանումներ են գրանցվել WhatsApp մեսենջերի աշխատանքի մեջ։ Downdetector ծառայության տվյալներով՝ մեսենջերի չաշխատելու մասին ամենաշատ հաղորդումները ստացվել են Բաշկորտոստանից՝ Ուֆայից (22%), Տույմազինից (6%) և Իշիմբայից (3%)։

WhatsApp-ի հետ կապված խնդիրների մասին հայտնել են նաև Մոսկվայի, Կազանի, Նիժնի Նովգորոդի և Սանկտ Պետերբուրգի բնակիչները։

Baza-ն Բաշկորտոստանում WhatsApp-ի խափանումը կապում է ակտիվիստ Ֆաիլ Ալսինովի դատավճռի դեմ բողոքի ակցիաների հետ, ով հունվարի 17-ին Բայմակ քաղաքի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ազգամիջյան ատելություն հրահրելու մեջ: Ալսինովը դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։

Ֆաիլ Ալսինովի դեմ գործը հարուցվել է Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովի պահանջով՝ 2023 թվականի ապրիլին բողոքի ցույցի ժամանակ ակտիվիստի ելույթի պատճառով։ Այն ժամանակ Ալսինովն բաշկիրերեն ասել էր «կարա խալիկ» արտահայտությունը, որը պայմանականորեն նշանակում է Ոսկե Հորդայի ֆեոդալներից կախված բնակչություն։ Նախաքննության ընթացքում անցկացված փորձաքննությունը որոշել է, որ այս արտահայտությունը համապատասխանում է «խաչի», «չուրկի», «թխամորթ» բառերի իմաստին։