Անկարան և Բաքուն ռազմական համագործակցության ու տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է աշխատանքային այցով Բաքվում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թյուֆեքչիի գլխավորած պատվիրակությանը։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում Հասանովը նշել է, որ Բաքվի և Անկարայի միջև ռազմական համագործակցությունը, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցությունն անշեղորեն զարգանում է։

Հատուկ ընդգծվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշնակցությունը կառուցված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա։

Թյուֆեքչին գոհունակություն է հայտնել Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ։ Նշվել է փոխադարձ վստահության և աջակցության վրա հիմնված երկկողմ համագործակցության ընդլայնման կարևորությունը։

«Հանդիպմանը, որին մասնակցել են նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բահչին և եղբայրական երկրի պաշտպանական արդյունաբերության ընկերությունների ղեկավարները, նշվել է ռազմական ապահովման ոլորտում համատեղ նախագծերի կարևորությունը։ Քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Էմմա Չոբանյան