Բաշկորտոստանում զանգվածային բողոքի ակցիա է անցկացվել․ ոստիկանները մահակներ և արցունքաբեր գազ են կիրառել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.08.2026 | 16:15
Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
12.08.2026 | 16:09
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 220-ի․ ԵՄ-ն 2 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի երկրին
12.08.2026 | 15:57
Պուտինը «հայելային պատասխանով» է սպառնացել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանավորման դեպքում
12.08.2026 | 15:46
Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի, իսկ նրանց ներգրավվածությունը՝ իրական և գործուն․ ՇՄ նախարար
12.08.2026 | 15:33
Ռուսաստանի երկու խոշորագույն հացահատիկային տերմինալները դադարեցրել են գործունեությունը
12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 15:18
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
12.08.2026 | 15:10
ՔՊ-ականների բոյկոտն ԱԺ-ում՝ «կաթողիկոս» բառը լսելիս // Ալիևը՝ ՀԱԷԿ-ի փակման անհրաժեշտության մասին․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 15:01
Օրենբուրգում նավթավերամշակման գործարանին հարվածից հետո վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
12.08.2026 | 14:47
Գելենջիկում մասնակի արտակարգ դրություն է հայտարարվել ԱԹՍ-ների հարձակումից հետո
12.08.2026 | 14:38
Սիսիանում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 14:29
Հալածանքների եմ ենթարկվել ՊԵԿ-ում․ Հայկ Ֆարմանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 14:22
Հորմուզի նեղուցը կբացվի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները․ Ռեզայի
12.08.2026 | 14:16
72-ամյա պատգամավորը մասնակցել է Ռուսաստանի գավաթի հանդիպման
Բոլորը

ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության Բայմակ քաղաքի դատարանի շենքի մոտ մի քանի հազար մարդ բողոքի ցույց է անցկացրել։ Այսօր դատարանն ակտիվիստ Ֆաիլ Ալսինովին դատապարտել է չորս տարվա ազատազրկման՝ ազգամիջյան ատելություն սերմանելու գործով։ Ալսինովը չի ընդունում մեղքը և մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը, գրում է Meduza-ն։

Ըստ Rusnews-ի՝ դատարանի շենքի մոտ մի քանի հազար մարդ է հավաքվել։ Ականատեսները պատմել են, որ ամբոխը մի քանի անգամ ավելին է եղել, քան հունվարի 15-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, երբ Ալսինովին աջակցելու համար շուրջ հազար մարդ էր հավաքվել դատարանի մոտ։

Դատավճի հրապարակումից առաջ ոստիկանները փակել են Բայմակում ճանապարհն ու ավտոմեքենաներին թույլ չեն տվել անցնել։ Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ազատությո՛ւն» և պահանջել Բաշկորտոստանի ղեկավար Ռադիյ Խաբիրովի հրաժարականը։

Դատավճռի հրապարակումից հետո դատարանի մոտ ձերբակալություններ են սկսել։ Լրագրողները դեպքի վայրից հայտնում են, որ առաջին ցուցարարները բերման են ենթարկվել այն բանից հետո, երբ նրանց հաջողվել է հետ մղել ՕՄՕՆ-ի ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դատարանի շենքի մոտ մի քանի մետր հեռավորության վրա։ Մի քանի ձերբակալվածներ գետնին են տապալվել։

Հաղորդվում է, որ ոստիկանները մահակներով ծեծի են ենթարկել ցուցարարներին, ի պատասխան՝ վերջինները նետել են ձյան կտորներ, ինչպես նաև ձեռնոցներ և գլխարկներ։ Դատարանի շենքի մոտ հավաքված մարդկանց դեմ արցունքաբեր գազ է կիրառվել։

Հստակ հայտնի չէ, թե քանի մարդ է ձերբակալվել, ըստ տարբեր գնահատականներօ՝ հինգից մինչև մի քանի տասնյակ ցուցարար։ Ըստ որոշ տեղեկությունների էլ՝ ցուցարարները նաև վնասվածքներ են ստացել։

Բաշկորտոստանում բողոքի ցույցերի ֆոնին WhatsApp մեսենջերի աշխատանքի խափանումներ են սկսվել Ռուսաստանի տարբեր շրջաններում։

Էմմա Չոբանյան