Airbus-ը չեղարկել է 100 ինքնաթիռի մատակարարումը Իրանին

Լուրեր

12.08.2026 | 17:15
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ. քաղաքապետարան
12.08.2026 | 17:08
Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին
12.08.2026 | 16:59
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական հրապարակներում
12.08.2026 | 16:50
Չեմպիոնների լիգայում հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը
12.08.2026 | 16:41
ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծումները
12.08.2026 | 16:32
Գագիկ Խաչատրյանին տեսնելուց կբարևեմ. Հայկ Ֆարմանյանը՝ ՊԵԿ-ում աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 16:23
Շանթ Սարգսյանն առաջատարների թվում է Իտալիայում
12.08.2026 | 16:15
Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
12.08.2026 | 16:09
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 220-ի․ ԵՄ-ն 2 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի երկրին
12.08.2026 | 15:57
Պուտինը «հայելային պատասխանով» է սպառնացել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանավորման դեպքում
12.08.2026 | 15:46
Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի, իսկ նրանց ներգրավվածությունը՝ իրական և գործուն․ ՇՄ նախարար
12.08.2026 | 15:33
Ռուսաստանի երկու խոշորագույն հացահատիկային տերմինալները դադարեցրել են գործունեությունը
12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 15:18
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Բոլորը

Airbus-ն իր պատվերների ցանկից հանել է 100 ինքնաթիռ, որոնք պետք է հանձնվեին իրանական Iran Air ավիաընկերությանը։ Այս մասին ասվում է արտադրողի 2023 թվականի հաշվետվության մեջ։

Մատակարարման պայմանագիրը կնքվել է 2016 թվականի վերջին, համաձայնագիրը սառեցվել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումից հետո։

Իրանի նկատմամբ որոշ սահմանափակումներ հանվել են 2016 թվականին՝ միջուկային համաձայնագրի շրջանակում։ Դրանից հետո երկիրը պայմանավորվել է Airbus-ի հետ 100 ինքնաթիռի մատակարարման հարցով։ Դրանց թվում են եղել 16 A350-1000, 28 A330-900, 10 A330-200, 32 A320neo, 8 A321 և 6 A320, գրում է FlightGlobal պորտալը։

Ընկերությունը Iran Air-ին մատակարարել է երկու լայն թափքով A330-200 ինքնաթիռ, որոնք ի սկզբանե նախատեսված էին կոլումբիական Avianca ընկերության համար, և մեկ նեղ թափքով A321:

2018 թվականին հաղորդվել է, որ իտալական ինքնաթիռներ արտադրող Leonardo SpA-ն և Airbus SE-ն նոր գնորդներ են փնտրում Իրանի կողմից պատվիրված, բայց դեռ չհանձնված ATR ինքնաթիռի համար, որն արտադրվել է երկու ընկերությունների համատեղ ձեռնարկության կողմից: 18 ATR 72-600 ինքնաթիռի մատակարարման պայմանագիրը կնքվել է 2016 թվականին, դրա արժեքը կազմել է 1 միլիարդ եվրո, Իրանը ստացել է 12 ինքնաթիռ, ևս վեց ինքնաթիռ նրան չեն փոխանցել պատժամիջոցների պատճառով։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ 2018 թվականին ԱՄՆ-ը դուրս եկավ միջուկային գործարքից և վերադարձավ Իրանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությանը, Թեհրանը հրաժարվեց նախկին համաձայնագրերով ստանձնած մի շարք պարտավորություններից։