ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Խարկովի կենտրոնին

Լուրեր

07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
Բոլորը

Ռուսական զինուժը հունվարի 16-ի ուշ երեկոյան հրթիռային հարված է հասցրել Խարկովի կենտրոնին։ Այս մասին հայտնել է Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նա նշել է, որ երկու հրթիռ է արձակվել, հավանաբար, С-300 համակարգից։

«Վնասվել են քաղաքացիական բնակելի ենթակառուցվածքներ․ բժիշկներն այս պահին օգնություն են ցույց տալիս չորս տուժածի, նրանց վիճակը թեթև է։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են հարվածի վայրերի ուսումնասիրությունը»,-գրել է նա տելեգրամի իր ալիքում։

Ավելի ուշ Սինեգուբովը հայտնել է, որ հրթիռակոծության հետևանքով տուժել է 17 խաղաղ բնակիչ, որոնցից 16-ը՝ կանայք։

Ռուսական զինուժը ԱԹՍ-ներով հարձակվել է նաև Օդեսայի վրա։ BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է․ «Քաղաքացիական բնակարանային ենթակառուցվածքներին վնաս է հասցվել։  Հրդեհներ են գրանցվել։ Զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում։ Տվյալները ճշտվում են»։

Նա ավելի ուշ տեղեկացրել է, որ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 մարդ է տուժել, 130 մարդ տարհանվել է վնասված շենքից։