Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվածություն են ձեռք բերել

Լուրեր

21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
Բոլորը

ՀԱՄԱՍ-ը բժշկական պարագաներ կընդունի իսրայելցի պատանդների համար՝ Գազայի համար հավելյալ մարդասիրական օգնության դիմաց։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ կողմերի միջև նման համաձայնության մասին հայտնել են Կատարի միջնորդները։ Համաձայնությունը ձեռք է բերվել Կատարի և Ֆրանսիայի միջնորդությամբ։

Իսրայելը թույլ կտա ավելի շատ հումանիտար մատակարարումներ հասցնել Գազա։ Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարիի խոսքով՝ չորեքշաբթի օրը մարդասիրական բեռով բարձված ինքնաթիռ կթռչի Կատարից Եգիպտոս։ Բեռը կներառի սնունդ, որը կբաժանվի Գազայի խաղաղ բնակիչներին և դեղորայք՝ պատանդների համար։

Ենթադրվում է, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ պատանդառվածներից 132-ը շարունակում է մնալ ՀԱՄԱՍ-ի ձեռքում։ Ընդհանուր առմամբ, առևանգվել է մոտ 240 մարդ, ավելի քան 1200 մարդ սպանվել է, որոնցից շատերը խաղաղ բնակիչներ են։

Պատանդներից ոմանք հետագայում ազատ են արձակվել:

ԱՄՆ-ը հույս ունի, որ համաձայնագիրը կհանգեցնի պատանդների ազատ արձակման հետագա բանակցությունների։ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը եղել է Կատարում՝ քննարկելու գործարքը։