ԱՄՆ-ի սահմանած նոր կանոնները Թուրքիայի և ՌԴ-ի միջև ֆինանսական հաշվարկների համար դժվարություններ են ստեղծել

Լուրեր

07.10.2026 | 11:52
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՌԴ-ից Թուրքիա դրամական փոխանցումների հետ կապված խնդիրները, որոնք գրանցվում են վերջերս, կապված են ԱՄՆ Ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) կարգավորող միջոցառումների հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի բանկային ոլորտի աղբյուրը։

«Դեկտեմբերի 22-ին հրապարակվել է նոր կարգավորիչ գործողություն։ Այն ունի լայն ձևակերպումներ։ Այդ կանոնների համաձայն՝ Ռուսաստանի ռազմական ջանքերին աջակցող օտարերկրյա բանկերը նույնպես կարող են ենթարկվել պատժամիջոցների: Միաժամանակ, միջնորդական ծառայությունների մատուցումը բոլոր գործարքներում, բացառությամբ՝ սննդի և դեղորայքի, գործնականում արգելված է։ Քանի որ հրապարակված կարգավորիչ միջոցառումները չափազանց լայն են ձևակերպված, անհրաժեշտություն կա լրացուցիչ պարզաբանումներ ստանալու»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։

Նա նշել է, որ հենց այդ պատճառով  է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ֆինանսական հաշվարկներում ընդհատումներ են լինում, փաստացի բանկերը գտնվում են «սպասման ռեժիմում»։

Ավելի վաղ Econim թերթը, վկայակոչելով գործարար համայնքի իր աղբյուրներին, հայտնել էր, որ թուրք արտահանողները բախվել են բանկերի խնդրին, որոնք հրաժարվում են անցկացնել Ռուսաստանից դրամական փոխանցումները, որոնք նախատեսված են ապրանքների մատակարարումների դիմաց վճարման համար։ Հաղորդվում է, որ խնդիրը սկսել է լրջանալ անցյալ տարվա դեկտեմբերից:

Այդ ժամանակ շատ արտահանողներ սկսել էին բողոքել, որ չեն կարող ստանալ վճարումները ՌԴ-ից թուրքական լիրայով և ռուբլով։ Նման փոխանցումները կա՛մ ուղղակիորեն հետ են ուղարկվել որոշ մասնավոր բանկերի կողմից, կա՛մ մերժվել են գործարքի սկզբնական փուլում՝ այն պատճառով, որ վճարումը կատարվել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների համար։ Լրատվամիջոցի տվյալներով՝ հունվարի 1-ից նման դրամական փոխանցումները գրեթե դադարեցվել են։

Էմմա Չոբանյան