ԱՄՆ-ը դատապարտում է Իրանի հարվածները Էրբիլին

Լուրեր

01.05.2026 | 13:38
ԱՄՆ դատախազները Թրամփի ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ կասկածվողի նոր տեսանյութ են հրապարակել
01.05.2026 | 13:15
Ռոնալդու․ Կարիերայիս ավարտը մոտենում է
01.05.2026 | 12:51
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.05.2026 | 12:36
Ռուսական ԱԹՍ-ները հարձակվել են Օդեսայի վրա. վնասվել է նավահանգստի ենթակառուցվածքը
01.05.2026 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը դադարեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
01.05.2026 | 12:22
Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում
01.05.2026 | 12:08
ԵԽ-ի բանաձևում Արցախի հիշատակման պատճառով Բաքվում ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել․ բողոքի նոտա է հանձնվել
01.05.2026 | 11:55
2 մլն եվրո և 1,8 մլն դոլար կանխիկ, 16 անշարժ գույք․ ինչ է հայտարարագրել Նարեկ Կարապետյանը
01.05.2026 | 11:43
Եվրախորհրդարանը ցանկանում է ՀՀ-ի ընտրությունները պաշտպանել ռուսական ազդեցությունից․ DW-ի անդրադարձը
01.05.2026 | 11:33
ՖԻՖԱ-ի նախագահը հաստատել է՝ Իրանը կմասնակցի ԱԱ-2026-ին․ Դոնալդ Թրամփն արձագանքել է
01.05.2026 | 11:31
«Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները». ՈՒՂԻՂ
01.05.2026 | 11:16
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
01.05.2026 | 10:44
Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
Բոլորը

ԱՄՆ-ը խստորեն դատապարտել է Իրանի հարվածներն Իրաքի Էրբիլին և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին։ VOA-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Պետքարտուղարության հայտարարությունում։

«Մենք դեմ ենք Իրանի անխոհեմ հրթիռային հարձակումներին, որոնք խաթարում են Իրաքի կայունությունը: Մենք աջակցում ենք Իրաքի կառավարության և Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության ջանքերին՝ ուղղված իրաքցի ժողովրդի նկրտումների բավարարմանը»,- ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր, որ հարվածներ է հասցրել իրաքյան Քուրդիստանի թիրախներին, ինչպես նաև Սիրիայում՝ ԻՊ-ին:

Պայթյուններ են լսվել Քուրդիստանի Էրբիլից մոտ 40 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք՝ ԱՄՆ հյուպատոսարանի, ինչպես նաև բնակելի շենքերի մոտ։