Իսրայելն ավարտում է Գազայում ռազմական գործողությունների ինտենսիվ փուլը

Լուրեր

15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Բոլորը

Իսրայելը հայտարարել է, որ պաշտպանության բանակն ավարտում է Գազայում ինտենսիվ ցամաքային գործողությունը՝ իր վերահսկողության տակ առնելով հյուսիսային հատվածը։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, գրում է Euronews-ը։

Նա նշել է, որ զինվորականները շուտով վերահսկելու են Գազայի հարավային հատվածը։

Իսրայելցի պաշտոնյայի ճեպազրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ երկու իսրայելցի պատանդներ, իբր, մահացել են իսրայելական հրետակոծության հետևանքով։ Գալանտը շարունակել է արդարացնել Իսրայելի ռազմավարությունը Գազայի հատվածում։

«Եթե կրակը դադարի, ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող պատանդների ճակատագիրը տարիներով կկանխորոշվի։ Առանց ռազմական ճնշման մեզ հետ ոչ ոք չի խոսի, առանց ռազմական ճնշման մենք չենք կարողանա որևէ համաձայնության գալ: Միայն ուժի դիրքերից կարելի է ազատ արձակել առևանգվածներին»,- ասել է նա։

Հրապարակման համաձայն՝ Բուրեյջ փախստականների ճամբարը գործնականում ավերվել է իսրայելական զորքերի դուրսբերումից հետո: ՄԱԿ-ը շարունակում է դժգոհել, որ իր անձնակազմին դեկտեմբերի վերջից մի քանի անգամ մերժել են մուտք գործել Գազայի հյուսիսային հատված՝ դեղորայք, վառելիք, ջուր և սանիտարա-տեխնիկական սարքավորումներ մատակարարելու համար:

«Թեպետ ձեռնարկվել են որոշ քայլեր Գազա հումանիտար օգնության ավելացման ուղղությամբ, փրկարար օգնությունը չի հասնում մարդկանց, որոնք ամիսներ շարունակ հանդուրժել են անողոք հարձակումները, նույնիսկ այն մասշտաբով, որն անհրաժեշտ է»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Հաղորդվում է, որ Գազայի բնակչության շուրջ 85 տոկոսը՝ գրեթե 2 մլն մարդ, ստիպված է եղել լքել տները։

Էմմա Չոբանյան