«Ուզում էի հարվածել զրուցակցիս դեմքին»․ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը՝ Լավրովի հետ բանակցությունների մասին

Լուրեր

07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
Բոլորը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան խոստովանել է, որ 2022 թվականի գարնանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ ցանկացել է հարվածել իր զրուցակցին։ Այս մասին Կուլեբան խոսել է ուկրաինացի լրագրող Ռոման Բեբեկին տված հարցազրույցում։

«Ամենածանր բանակցություններն այն բանակցություններն են, որոնց ժամանակ ցանկանում ես կանգնել ու դեմքին հարվածել, բայց դու դա չես կարող քեզ թույլ տալ։ Եվ այդպիսի բանակցություններ 2-3 անգամ հաստատ ունեցել եմ»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։

Կուլեբան պարզաբանել է, որ նման դեպքերից մեկը տեղի է ունեցել 2022 թվականի մարտին Անթալիայում՝  ուկրաինական տարածք ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժումն սկսելուց անմիջապես հետո։ Այդ հանդիպումը կայացել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջնորդությամբ։ Reuters-ը հիշեցնում է, որ այդ ժամանակ Կուլեբան հայտարարել էր՝ բանակցությունները նվիրված են եղել հրադադարի հնարավորությանը և մարդասիրական միջանցքների ստեղծմանը։ Հանդիպումն ավարտվել էր առանց պայմանավորվածությունների։

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան «Իզվեստիային» տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Կուլեբայի  հայտարարությանը։

«Անկիրթ, ագրեսիվ մարդիկ են հավաքագրվել նախարարների անվան տակ, որպեսզի կործանեն Ուկրաինան ամերիկյան փողերով»,- ասել է նա: