ԱՄՆ-ն բարձր է գնահատում ՆԳՆ բարեփոխումները՝ հենվելով նաև միջազգային կառույցների հարցումների արդյունքներին

Լուրեր

15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Բոլորը

Հունվարի 15-ին ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությանը։ ՆԳ նախարարը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված վաղեմի, ամուր և արդյունավետ բարեկամական համագործակցությունը, որը հիմնվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

«Վահե Ղազարյանը ներկայացրել է նախարարությունում և ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումների ընթացքը և հատուկ շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ բարեփոխումների այս կարևոր ժամանակաշրջանում՝ հատկապես նոր պարեկային ծառայության ստեղծման գործում ներդրած ավանդի, նյութատեխնիկական աջակցության, պարեկային ծառայողների վերապատրաստման գործընթացի կազմակերպման հարցում աջակցություն ցուցաբերելու համար։

ՆԳ նախարարը հաստատել է բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու պատրաստակամությունը, ինչը հնարավորություն կտա ունենալ ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանություն, ինչպես նաև կապահովի նորաստեղծ ներքին գործերի նախարարության պատշաճ գործունեության իրականացումը:

Ռիչարդ Նեֆյուն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել աջակցելու նախարարությանը։ Նա բարձր է գնահատել ՆԳ նախարարության և ԱՄՆ դեսպանատան միջև սերտ փոխգործակցությունը և ներկայացրել այցի նպատակը։

ԱՄՆ պետքարտուղարության կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգողին են ներկայացվել ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից իրականացվող աշխատանքները՝ նախարարության ենթակա ծառայություններում կոռուպցիոն դրսևորումների բացահայտման, ինչպես նաև դրանց կանխարգելման ուղղությամբ։ Հյուրերին են ներկայացվել նաև միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված հարցումների արդյունքները, որոնց ցանկում Հայաստանն ու Երևանը ամենաանվտանգ երկրների ու քաղաքների առաջատար դիրքերում են։

Ռիչարդ Նեֆյուն բարձր է գնահատել ընթացող բարեփոխումները՝ հենվելով նաև միջազգային կառույցների հարցումների արդյունքներին։

Հանդիպմանը քննարկվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հետագա համագործակցության, այդ ուղղությամբ ծառայողների վերապատրաստման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։