Հայաստան կատարած մեր այցի նպատակը հակակոռուպցիոն պայքարին աջակցելն է․ Ռիչարդ Նեֆյուն՝ Աննա Վարդապետյանին

Լուրեր

29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
Բոլորը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած՝ ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգողի խմբի ղեկավար Քրիստեն Ֆրեսոնկը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հակակոռուպցիոն ոլորտում Գլխավոր դատախազության կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ-ի հետ համագործակցության զարգացման հեռանկարները:

Աննա Վարդապետյանը, մասնավորապես, անդրադարձել է Գլխավոր դատախազությունում 2020 թվականին ձևավորված՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության աշխատանքներին և գրանցված արդյունքներին: ՀՀ գլխավոր դատախազն այս համատեքստում ԱՄՆ գործընկերներին տեղեկացրել է, որ ներկայում Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 94 հայցադիմում, որոնցով Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 1050 անշարժ և 210 շարժական շարժական գույք, շուրջ 280 իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաև ավելի քան 510 մլրդ դրամ (շուրջ 1 մլրդ 253 մլն ԱՄՆ դոլար):

«Ունենք նաև հաջողության պատմություններ՝ հաստատված հաշտության համաձայնությունների տեսքով, որոնցով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 6 անշարժ և 1 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 80 մլն դրամ»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազն ու հավելել, որ կնքված հաշտությունների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ 200 մլն դրամ (շուրջ 5 մլն 405 հազար ԱՄՆ դոլար):

Ռիչարդ Նեֆյուն շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներն ու գործիքները ներկայացնելու համար և ընդգծել, որ Հայաստան կատարած այցի նպատակը հակակոռուպցիոն պայքարին աջակցելն է:

Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել ամերիկյան գործընկերների հետ Գլխավոր դատախազության փոխգործակցությունն ու դրա շրջանակում Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության և Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանն ուղղված աջակցությունը:

Աննա Վարդապետյանն ընդգծել է Գլխավոր դատախազության պատրաստակամությունը՝ ուղղված փոխգործակցության ընդլայնմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: