Վահագն Խաչատրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կայքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Լուրեր

18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
Բոլորը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոդված է հրապարակել Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կայքում՝ «Խաղաղության խաչմերուկ․ զարգացող աշխարհում համաշխարհային համագործակցության՝ Հայաստանի կոչը» վերտառությամբ:

Հոդվածում ՀՀ նախագահը ներկայացրել է Հայաստանի ռազմավարական նախաձեռնությունները, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն «անդրադառնում է ճգնաժամերի գինն իմանալու կարևորությանը, առաջ է մղում վստահության միջոցով խաղաղության կառուցումը և ուսումնասիրում, թե իրական ժողովրդավարությունը և տեխնոլոգիական նորարարություններն ինչպես կարող են փոխակերպիչ լինել և փոխադարձաբար պաշտպանել ու քաջալերել միմյանց»:

Ըստ հրապարակման՝ տնտեսական համագործակցությունը հանդիսանում է գլոբալ կայունության, անվտանգության և բարգավաճման օղակ: Հայաստանը իր հմուտ աշխատուժով և կայուն զարգացմանը նվիրվածությամբ լավ դիրք ունի զարգացող տնտեսական լանդշաֆտում կարևոր դեր խաղալու համար, գրել է Խաչատուրյանը:

Տնտեսական կապերի խրախուսման կարևորության գիտակցումը, որոնք դուրս են գալիս ազգային սահմաններից՝ տարածաշրջանայինից մինչև գլոբալ, պատասխանատու բիզնես պրակտիկաների խթանումը և համաշխարհային տնտեսական աճին նպաստելը գլոբալ կայունության բանալին են:

«Այսօրվա բարդ աշխարհաքաղաքական փոփոխությունների և համաշխարհային մասնատված քաղաքականության լանդշաֆտի համատեքստում Հայաստանը պատկերացնում է աշխարհ, որն ամրապնդվում է գլոբալ համագործակցությամբ՝ նորացված և արդյունավետ բազմակողմանիության շրջանակում»,- գրում է Վահագն Խաչատուրյանը՝ նշելով, որ Հայաստանը, անցնելով պատմական փոթորիկների միջով, այժմ ավելի ամուր է, հարմարվել է իրականությանը և սովորել գոյատևել։

ՀՀ նախագահը գրում է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ընդգծում է տնտեսական համագործակցության և նոր աշխարհակարգում ընդհանուր արժեքների կարևորությունը։

«Տնտեսական համագործակցությունը հանդիսանում է գլոբալ կայունության, անվտանգության և բարգավաճման կապող օղակ: Հայաստանն իր հմուտ աշխատուժով և կայուն զարգացմանը հանձնառությամբ լավ դիրք ունի զարգացող տնտեսական լանդշաֆտում կարևոր դեր խաղալու համար»,- գրում է Խաչատուրյանը՝ հավելելով, որ Հայաստանն ակտիվորեն ձգտում է աշխարհի այլ երկրների հետ առևտրի, ներդրումների և համագործակցության։

ՀՀ նախագահը կարևորություն է տալիս ազատությանը, ժողովրդավարական ինստիտուտներին և նորարարություններին՝ որպես կարևոր գործիքներ համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու և աշխարհաքաղաքական փոփոխությունների միջով նավարկելու համար։

«Ժողովրդավարությունը, որը շեշտը դնում է ներառականության և համախմբված որոշումների կայացման վրա, հիմք է ստեղծում ազգերի միավորման համար: Տեխնոլոգիական նորարարությունը, երբ կիրառվում է պատասխանատու կերպով, ունի ներուժ՝ անհատներին և ազգերին հնարավորություն տալու հաղթահարել մարտահրավերները և խթանել դրական փոփոխությունները: Հայաստանը հավատարիմ է ժողովրդավարական արժեքների պահպանմանը և նորարարության լծակների օգտագործմանը՝ որպես դրական փոփոխությունների գործիքներ»,- նշում է Խաչատուրյանը:

Նա նաև նշում է, որ Հայաստանը հանձնառու է տևական խաղաղություն կառուցելու գործին։

«21-րդ դարում աշխարհը պայքարում է ճգնաժամերի հետ՝ համաճարակներից մինչև բնապահպանական մարտահրավերներ, և ճգնաժամի գնի ընդունումը զուտ տնտեսական չէ. այն նաև մարդկային և բնապահպանական է: Բազմաթիվ ճգնաժամերի այս ժամանակներում և աննախադեպ փոխկախվածության ու աշխարհակարգի զարգացող փոփոխությունների լույսի ներքո մեկ ազգի ճգնաժամը մարտահրավեր է բոլորի համար»,- գրում է Խաչատուրյանը՝ շեշտելով, որ այս մարտահրավերների հաղթահարման համար ահռելի նշանակություն ունի խաղաղության կառուցումը վստահության միջոցով։

«Հարավային Կովկասում վերջին հակամարտությունը և մարդկանց բռնի տեղահանումը վառ հիշեցում է ծառայում այն բանի, թե աշխարհաքաղաքական փոփոխություններն ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ խաղաղ բնակչության վրա»,- հավելում է ՀՀ նախագահը։

Նա շեշտում է, որ Հայաստանը հանձնառու է ճգնաժամի հետևանքները վերածել հնարավորության՝ կառուցելու տևական խաղաղություն և առաջ մղելու տարածաշրջանային համագործակցությունը։

««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նախաձեռնել է Հայաստանի կառավարությունը, մեծ շեշտ է դնում փոխադարձ վստահության ձևավորման վրա՝ որպես խաղաղության հիմք: Ակտիվորեն ներգրավվելով հարևանների և միջազգային գործընկերների հետ՝ Հայաստանը ձգտում է վերականգնել նոր համագործակցությունը տարածաշրջանում և խթանել փոխըմբռնումն ազգերի միջև: Դիվանագիտական նախաձեռնությունների, երկխոսության և մշակութային փոխանակման միջոցով մենք ձգտում ենք կամրջել տարաձայնությունները և ստեղծել միջավայր, որտեղ ազգերը կարող են միասին աշխատել՝ դիմակայելու գլոբալ մարտահրավերներին»,- ասվում է հոդվածում:

Այնուհետև Վահագն Խաչատուրյանը մանրամասնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նպատակները, մասնավորապես՝ տարածաշրջանը վերածել քաղաքական երկխոսության, մշակութային փոխանակման և միջազգային համագործակցության կենտրոնի:

«Այն ձգտում է անցնել ավանդական աշխարհաքաղաքական բաժանումների սահմանը՝ խթանելով մի միջավայր, որտեղ ազգերը կարող են համախմբվել՝ համատեղ լուծելու ընդհանուր մարտահրավերները: «Խաղաղության խաչմերուկն» ունի ներուժ՝ փակ սահմաններով, մասնատված տարածաշրջանը վերածելու մակրոտարածաշրջանային համագործակցության հանգույցի, ազատություն տալով Կովկասի ամբողջ ներուժին»,- գրում է Խաչատուրյանը։

Նա ներկայիս համաշխարհային մարտահրավերներին համատեղ դիմակայումը համեմատում է Նոյյան տապանի հետ՝ նշելով, որ Հայաստանը ճկունության և հույսի իր ժառանգությամբ «համապատասխանում է Նոյյան տապանի ոգուն՝ խորհրդանշելով ժամանակակից տապան մարդկության համար»:

««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ոգեշնչված է խաղաղությանը և գործընկերությանը մեր հանձնառությամբ, արտացոլում է ավելի փոխկապակցված աշխարհի՝ Հայաստանի տեսլականը, որտեղ ազգերը միավորված են գլոբալ մարտահրավերների դեմ: Նոյյան տապանի ոգով եկեք սկսենք այս հավաքական ճանապարհորդությունը՝ վառ պահելով հույսը և միասին աշխատելով հանուն կայուն և ներդաշնակ ապագայի»,- եզրափակում է ՀՀ նախագահը։