Մեծ Բրիտանիան չի բացառում նոր հարվածները Եմենում հութիների թիրախներին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շափսը հայտարարել է, որ Եմենում հութիների թիրախների դեմ հետագա հարվածները կքննարկվեն անհրաժեշտության դեպքում, սակայն կառավարությունը չի նախատեսում ցամաքային գործողություն սկսել տարածաշրջանում:

«Մենք ուշադիր հետևելու ենք, և եթե մեզ անհրաժեշտ լինի հետագա քայլեր ձեռնարկել, ապա կքննարկենք դա: Բայց մեր նպատակն էր շատ հստակ ուղերձ հղել հութիներին, ինչը, կարծում եմ, հաջողությամբ իրականացվեց»,- ասել է նա Sky News-ին:

Բացի այդ, գերատեսչության ղեկավարը նշել է, որ Բրիտանիան կհետևի իրադարձությունների զարգացմանը, սակայն Եմեն ներխուժելու պլաններ կամ լրացուցիչ հարվածների անհրաժեշտություն չկա։

«Մենք չենք պատրաստվում գնալ Եմեն կամ նման այլ բաներ, պարզապես ցանկանում ենք շատ հստակ և միանշանակ ազդանշան ուղարկել Իրանի կողմից աջակցվող հութիներին, որ Կարմիր ծովում նրանց պահվածքը լիովին անընդունելի է»,- ասել է Շափսը:

Նա հավելել է, որ նպատակը հութիների բոլոր հարձակողական հնարավորությունները վերացնելը չէ։