Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո ՌԴ-ում 273 քրեական գործ է բացվել «ռազմական կեղծիքների» վերաբերյալ

Լուրեր

21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Անցյալ տարի Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 207.3 հոդվածով (զինված ուժերի կիրառման մասին գիտակցաբար կեղծ տեղեկությունների հրապարակային տարածում) հարուցվել է 90 քրեական գործ։ Իսկ ընդհանուր առմամբ, 2022 թվականի մարտից, երբ ուժի մեջ է մտել «ռազմական ֆեյքերի» հոդվածը, արդեն իսկ հարուցվել է 273 գործ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։

«Դատարան է ուղարկվել 134 գործ 136 անձի վերաբերյալ»,- ասել է Բաստրիկինը։

OVD-Info նախագծի տվյալների բազայում («օտարերկրյա գործակալների» ռեգիստրում), որն անկախ հաշվարկ է իրականացնում, գրանցված է «ֆեյքերի» գործերով 261 անձ։

Ներխուժումից անմիջապես հետո հայտնված մեկ այլ հոդվածով՝ բանակը «վարկաբեկելու» մասին, հարուցվել է 81 քրեական գործ, դատարան է ներկայացվել 44 գործ։ Մինչդեռ, OVD-Info-ն տեղյակ է 155 ռուսաստանցիների մասին, ովքեր քրեական հետապնդման են ենթարկվում այս հոդվածով։