Հրաբխի ժայթքում Իսլանդիայում․ լավան ոչնչացնում է Գրինդավիկ բնակավայրի տները

Լուրեր

15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
Բոլորը

Իսլանդիայի Գրինդավիկ ձկնորսական գյուղում հրաբխի լավան մոտենում է տներին։ Իսլանդայի նախագահ Գվիդնի Թորլասիուս Յոհաննեսոնը քաղաքացիներին նախազգուշացրել է Ռեյկյանես թերակղզում հրաբխի ժայթքման պատճառով ցնցումների ժամանակաշրջանի մասին, հաղորդում է Euronews-ը։

«Մենք չենք հանձնվի»,- հավելել է պետության ղեկավարը։

Մարդիկ, որոնք բնակվել են Գրինդավիկում, այժմ հետևում են, թե ինչպես է լավան ոչնչացնում իրենց տները։ Նախկինում հրաբխի շուրջ հողային ու քարե պատնեշներ էին կանգնեցվել, որոնք պետք է մագման հեռացնեին գյուղից, սակայն լավան ճեղքել է պատնեշները։

Independent-ի հաղորդմամբ՝ լավան արդեն առնվազն երեք տուն է այրել։ Երկրի վարչապետ Կատրին Յակոբսդոտտիրը կոչ է արել հանգստություն պահպանել և բնակիչներին հորդորել է ուշադիր լինել միմյանց նկատմամբ:

«Այսօր սև օր է Գրինդավիկի համար, այսօր սև օր է ամբողջ Իսլանդիայի համար, բայց արևը նորից կծագի»,- ասել է նա։

Հավելենք, որ բնակավայրից շուրջ 4000 մարդ է տարհանվել, վիրավորների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Հրաբխի ժայթքումը սկսվել է կիրակի առավոտյան: Տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել։

Էմմա Չոբանյան