Հյուսիսային Կորեան հաղորդել է գերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին

Լուրեր

21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
Բոլորը

Հյուսիսային Կորեան հայտարարել է գերձայնային մարտագլխիկով միջին հեռահարության հրթիռների ստեղծման ոլորտում նոր առաջընթացի մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Կիրակի ԿԺԴՀ-ի հրթիռաշինության գլխավոր վարչությունն իրականացրել է կառավարվող մարտագլխիկով միջին հեռահարության գերձայնային բալիստիկ հրթիռի փորձարկում։ Արձակումը հաջող է իրականացվել»,- հայտնել են հյուսիսկորեական ԶԼՄ-ները։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ փորձնական արձակման նպատակն էր «հաստատել միջին հեռահարության գերձայնային կառավարվող մարտագլխիկի մանևրելու թռիչքի բնութագրերը և նոր ռեակտիվ շարժիչների հուսալիությունը»:

ԿԺԴՀ-ում հրթիռային փորձարկումները գրանցել են Հարավային Կորեայում և Ճապոնիայում։ Հյուսիսային Կորեայի զինվորականների տվյալներով, ենթադրաբար, միջին հեռահարության հրթիռը թռել է մոտ հազար կիլոմետր և ընկել Ճապոնական ծովում։

Հարավային Կորեան դատապարտել է փորձարկումը՝ այն անվանելով ՄԱԿ-ի բանաձևերի բացահայտ խախտում, որոնք Փհենյանին արգելում են ցանկացած հեռահարության բալիստիկ հրթիռներ փորձարկել: Նման հրթիռները կարող են համալրվել միջուկային մարտագլխիկներով։