Գերմանիան պատրաստվում է 2025թ․ ամռանը ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հնարավոր պատերազմին․ Bild

Լուրեր

15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
Բոլորը

Գերմանիայի Պաշտպանության նախարարությունը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հնարավոր պատերազմի սցենար է մշակել, որը կարող է սկսվել 2025 թվականի ամռանը։ Այս մասին գրում է Bild-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։ Նախարարությունը կանխատեսում է իրավիճակի սրացում արդեն այս տարվա փետրվարին։

Ըստ պարբերականի՝ ռազմական գերատեսչությունը մշակել է վերապատրաստման սցենար, որը «քայլ առ քայլ, ամիս առ ամիս» նկարագրում է, թե ինչպես է նախագահ Վլադիմիր Պուտինը գործելու և ինչպես է ՆԱՏՕ-ն նախատեսում պաշտպանվել հիպոթետիկ ագրեսիայի դեպքում։

«Դաշինքի պաշտպանություն 2025» կոչվող սցենարը սկսվում է 2024 թվականի փետրվարին, երբ Ռուսաստանը նոր մոբիլիզացիա է իրականացնում և բանակ է կանչում 200 հազար մարդու։ Այնուհետև ռուսական ուժերը գարնանային հարձակում են սկսում Ուկրաինայում և հետ մղում ուկրաինական բանակը մինչև հունիս:

Արևմուտքի դեմ կիբերհարձակումները և հիբրիդային պատերազմի այլ ձևերը սկսվում են հուլիսին: Բախումներ են սկսվում Բալթյան երկրներում, որոնք Ռուսաստանն օգտագործում է որպես պատրվակ իր տարածքում և Բելառուսում լայնածավալ զորավարժություններ սկսելու համար։ Հոկտեմբերին Ռուսաստանը զորքեր և միջին հեռահարության հրթիռներ է տեղափոխում Կալինինգրադ։

2024 թվականի դեկտեմբերից Բելառուսի և Կալինինգրադի շրջանի Սուվալկի միջանցքի տարածքում «սահմանային հակամարտություն» է տեղի ունենում։ Այնուհետև, օգտվելով ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո ժամանակավոր անարխիայից, Ռուսաստանը Բելառուսի աջակցությամբ «կրկնում է 2014 թվականի ներխուժումը ՆԱՏՕ-ի տարածք»։

Նկարագրված սցենարով Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմը կարող է սկսվել 2025 թվականի ամռանը։ 2025-ի մայիսին դաշինքի ղեկավարությունը որոշում է կայացնելու զսպման միջոցների մասին։

«X օրը, համաձայն Բունդեսվերի գաղտնի փաստաթղթի, ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը հրաման կտա 300 հազար զինվոր տեղափոխել արևելյան թև, այդ թվում՝ 30 հազար Բունդեսվերի զինվորների»,- ասվում է հրապարակման մեջ։

Սցենարն ավարտվում է «X օրից» 30 օր հետո: Կոնկրետ ինչպե՞ս կավարտվի այս հակամարտությունը՝ գերմանացի զինվորականները չեն հստակեցնում։

Դեկտեմբերի վերջին հոլանդական բանակի հրամանատար Մարտին Վիժենը հայտարարել էր Ռուսաստանի հետ պատերազմի սպառնալիքի մասին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է 2024 թվականին հարձակումը շարունակելու՝ ուկրաինական զինված ուժերի պլանների մասին։ Նա զինվորականների գլխավոր նպատակն է անվանել Ղրիմի մեկուսացումը։

Ուկրաինայի իշխանությունները հրաժարվում են համաձայնել ռազմական հակամարտությունը սառեցնելուն։