Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են ՌԴ հետախուզական Ա-50 և Իլ-22 ինքնաթիռների խոցման մասին

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

Ուկրաինական Զինված ուժերն Ազովի ծովի վրա խոցել են ռուսական Ա-50 հետախուզական ինքնաթիռը։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով սեփական աղբյուներին։

Մասնավորապես, ՌԲԿ-Ուկրաինան հայտնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 21:10-21:15-ի սահմաններում, Ա-50 ինքնաթիռը խոցվել է Զապորոժիեի Կիրիլովկայի տարածքում հերթապահության անցնելուց անմիջապես հետո: Ա-50-ն անհետացել է ռադարներից և դադարել պատասխանել մարտավարական ավիացիայի կապին, իսկ ավելի ուշ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Սու-30 ինքնաթիռի օդաչուն հայտնաբերել է անհայտ ինքնաթիռի բռնկումը և վթարը:

Նշվում է նաև մեկ այլ ինքնաթիռի խոցման մասին։ Մասնավորապես, Իլ-22Մ11 ինքնաթիռը հերթապահել է Ստրելկովոյ շրջանում և, ի վերջո, խոցվել Ազովի ծովի ափին հունվարի 14-ին ժամը 21:00-ի սահմաններում: Խոցումից հետո ինքնաթիռը ծրագրել է Անապայում վայրէջք կատարել ու խնդրել է տարհանում՝ շտապօգնության և հրշեջ մեքենա կանչելով։

Աղբյուրը ՌԲԿ-Ուկրաինային տրամադրել է Անապայում ինքնաթիռի և օդանավակայանի հսկիչի խոսակցության գաղտնալսումը, որի հավաստիությունը պարզ չէ։

Ուկրաինայի և ՌԴ Զինված ուժերը պաշտոնապես այս մասին հայտարարություններ դեռևս չեն արել։

Էմմա Չոբանյան