Բլինքենն Իսրայելին կոչ է արել աշխատել Պաղեստին պետություն ստեղծելու ճանապարհ կառուցելու ուղղությամբ

Լուրեր

26.06.2026 | 14:46
Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԵՄ
26.06.2026 | 14:34
ԵՄ-ն շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում պատմական նվաճումների շարքին. Գրոնո
26.06.2026 | 14:22
Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ոստիկանի ծառայողական գործունեությանը միջամտելու համար. ՔԿ
26.06.2026 | 14:15
«Ծանր սրտով ենք բաժանվել մեր գործընկերներից»․ՍԴ կազմը ոչ իրավազոր ճանաչելու միջնորդությունը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 14:06
Միջնորդել էինք առանձնացնել մեր դիմումը, բայց մերժել են. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:58
Ադրբեջանի բանտարկված ընդդիմության առաջնորդի աջակիցներն ահազանգում են՝ նրա կյանքը վտանգված է
26.06.2026 | 13:52
Սեդա Սաֆարյանի՝ «Վերադարձ անցյալին չի լինելու» արտահայտությունը գնահատականի արժանացե՞լ է․ Խուդոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:46
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
26.06.2026 | 13:42
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ Անկախության օրվա միջոցառմանը խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների և ԹՐԻՓՓ նախագծի մասին
26.06.2026 | 13:38
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանից հետո Ադրբեջան կայցելի
26.06.2026 | 13:36
Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը
26.06.2026 | 13:31
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի էլ-փոստին ընտրակաշառք տալու առաջարկ է ուղարկել. նախաձեռնվել է քրեական վարույթ
26.06.2026 | 13:23
Սաֆարյանն ասել է՝ կուսակցական գործունեություն չի ծավալել, չնայած՝ ուժի ցուցակում է եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:12
Ալեն Սիմոնյանը ներողություն չի խնդրի Ռոբերտ Քոչարյանից. երկրորդ նախագահը պարտվել է դատարանում
26.06.2026 | 12:57
ՍԴ-ի ներկայացված կազմը լեգիտիմության խնդիր ունի․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Իսրայելի համագործակցությունը Մերձավոր Արևելքում արաբ հարևանների հետ՝ դեպի Պաղեստին պետություն կառուցելու ճանապարհի կառուցումը, Իրանին մեկուսացնելու ամենաարդյունավետ միջոցն է, փոխանցում է VOA-ն:

Կահիրեից մեկնելուց առաջ, որտեղ նա բանակցություններ է վարել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ, Բլինքենն ասել է․ «Գոյություն ունի ճանապարհ, որն իր մեջ համակցում է մի կողմից՝ տարածաշրջանում ինտեգրվելու Իսրայելի պահանջմունքը, ցանկությունն ու իրական անվտանգություն ստանալը, մյուս կողմից՝ սեփական պետություն ստեղծելու՝ պաղեստինցիների ձգտումը»։

«Սա լավագույն միջոցն է․ նման ինտեգրումը, անվտանգությունը և պաղեստինյան պետությունը, Իրանին և այն գործողությունները, որոնք Թեհրանն իրականացնում է իր կողմից վերահսկվող ուժերի միջոցով, մեկուսացնելու և մարգինալացնելու համար։ Կարծում եմ՝ դա հստակ տեսլական է, բայց դրա ուղղությամբ աշխատելու, իսկապես այն սկսելու համար Գազայում հակամարտությունը պետք է ավարտվի: Սա չափազանց կարևոր է»,- ասել է Բլինքենը: