Մեծ Բրիտանիան օրինական և համաչափ է անվանել Եմենին հարվածները

Լուրեր

21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
Բոլորը

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարարը Եմենում հութիների բազաներին գիշերային ավիահարվածներն օրինական և համաչափ է անվանել։

«Իհարկե, միշտ էլ ավելի լայն էսկալացիայի վտանգ կա։ Այդ իսկ պատճառով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջին շաբաթներին այդքան ժամանակ են անցկացրել տարածաշրջանում։ Մեզ համար կարևոր է խոսել Մերձավոր Արևելքում մեր դաշնակիցների և գործընկերների հետ։ Բայց մենք չենք կարող թույլ տալ, որ հութիները խեղդեն համաշխարհային առևտուրը», – հավելել է պաշտոնյան։

Իսրայելի պատերազմը ՀԱՄԱՍ-ի հետ արդեն իսկ առաջացրել է համաշխարհային առևտրի լայնածավալ խափանում:
BBC-ի ռուսական ծառայությունը հիշեցնում է, որ Իրանի կողմից աջակցվող Եմենի հութիները, ելնելով պաղեստինցիների հետ համերաշխությունից, վերջին մի քանի ամիսների ընթացքում հրետակոծում են առևտրային նավերը, ինչի հետևանքով միջազգային խոշորագույն բեռնափոխադրող ընկերությունները դադարեցրել են բեռնարկղերի, նավթի, հեղուկ գազի և այլ ապրանքների փոխադրումը Եվրոպայի և Ասիայի միջև հիմնական առևտրային ճանապարհով՝ Կարմիր ծովով, Սուեզի ջրանցքով և Բաբ էլ-Մանդեբի նեղուցով: