Զինծառայությունից ազատելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու համար մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Լուրեր

12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ զինվորական ծառայությունից ազատելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու համար։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում վարույթ է ընդունվել զինված ուժերից զորացրումը կազմակերպելու պատրվակով, խարդախությամբ զինծառայողի ծնողներից գումար հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը։

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը, բացահայտվել նոր դրվագներ։

Նախնական քննության տվյալներով՝ 1994թ. ծնված երիտասարդը 2017թ. հունիսի 6-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ծանոթացել է զինվորական հոսպիտալում բուժման մեջ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողի հետ և  հավաստիացրել, թե կարող է իր ազգականի միջոցով կազմակերպել նրա զորացրումը, ապա զինծառայողի ծնողներից պահանջել և հափշտակել խոշոր չափերի գումար։

Քրեական գործով բացահայտված մեկ այլ դրվագով երիտասարդը հունիսի 27-ին մեկ այլ զիծառայողի ծնողների հետ հանդիպման ժամանակ ներկայացել է որպես  ՊՆ աշխատակից և  հիվանդության պատրվակով զինծառայողի զորացրումը կազմակերպելու համար կրկին  պահանջել գումար, ինչը վերցնելուց հետո բերման է ենթարկվել ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից։

Ձեռք բերված բավարար ապացույցների  համակցությամբ՝ 23-ամյա երիտասարդին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: