Իրանի ռազմածովային ուժերն Օմանի ծոցում ամերիկյան նավթատար լցանավ են կալանել

Լուրեր

15.09.2026 | 17:25
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
Բոլորը

Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են Օմանի ծոցի ջրերում ամերիկյան նավթատար լցանավ կալանելու մասին, հայտնում է Tasnim-ը։

Կալանումն իրականացվել է դատարանի որոշման կատարման շրջանակում, պարզաբանել են Իրանի ռազմածովային ուժերը։ Լցանավը ԱՄՆ-ն առգրավել էր 2023 թվականի սեպտեմբերին հունական Empire Navigation նավատորմային ընկերությունից՝ պատժամիջոցների խախտմամբ իրանական նավթ տեղափոխելու համար։

Empire Navigation-ի ծովային առևտրի համակարգման կենտրոնն այսօր հայտնել է, որ Օմանի ծոցում նավ են բարձրացել մի քանի զինված մարդիկ՝ Սոհար քաղաքից 50 ծովային մղոն դեպի արևելք: Լցանավի հետ կապը կորել է։ Լցանավում 19 մարդ է եղել, հաղորդում է հունական Efimerida ton Sindakton թերթը։

Reuters-ի փոխանցմամբ՝ խոսքը St. Nikolas լցանավի մասին է, որը պատկանում է Empire Navigation-ին: Գործակալության տվյալներով՝ այն իրաքյան նավթը Բասրայից Թուրքիա է տեղափոխել Սուեզի ջրանցքով։ Նավը վարձակալել է թուրքական Tupras ընկերությունը։

Al Jazeera-ն իր հերթին հայտնել է, որ նավը նախկինում անվանվել է Suez Rajan: 2022 թվականին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ լցանավն իրանական հում նավթ է տեղափոխում Պարսից ծոցի Խարկ կղզուց՝ շրջանցելով պատժամիջոցները։ Գերատեսչությունն առգրավել է 1 միլիոն բարել նավթ, որը փոխադրել է Suez Rajan-ը, ինչպես նաև բուն նավը։