Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան Սև ծովի ականազերծման պայմանագիր են ստորագրել

Լուրեր

15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան համաձայնագիր են ստորագրել ուկրաինական պատերազմի հետևանքով Սև ծովը լողացող ականներից մաքրելու համատեղ ծրագրի մասին՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև ամիսներ շարունակվող բանակցություններից հետո, գրում է Duvar-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ռումինիայի ՊՆ ղեկավար Անգել Թիլվարը, Բուլղարիայի ՊՆ փոխնախարար Աթանաս Զապրյանովը Ստամբուլում ստորագրել են փոխըմբռնման հուշագիրը։

«Պատերազմի մեկնարկի հետ Սև ծովում լողացող ականների վտանգ է առաջացել: Դրա դեմ պայքարելու համար մենք պայմանավորվել ենք ստեղծել Սևծովյան ականների հակազդման աշխատանքային խումբ»,- ասել է Գյուլերը ստորագրման արարողության ժամանակ։

Նշվում է, որ յուրաքանչյուր երկրից ականազերծող երեք նավ ու մեկ վերահսկող նավ է մասնակցելու։

Գյուլերն ասել է, որ երեք երկրների ռազմածովային ուժերի հրամանատարները կձևավորեն կոմիտե՝ գործողությունն իրականացնելու համար և նշել, որ այն կարող է ներառել նաև այլ սևծովյան պետություններ Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո։

Սևծովյան երեք երկրների պաշտպանության նախարարները բանակցություններ էին վարել ականազերծման ծրագրի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հանդիպման ժամանակ Բրյուսելում անցյալ տարվա հոկտեմբերին, նաև նոյեմբերին՝ Անկարայում, երբ աշխատում էին նախաձեռնությունը վերջնական տեսքի բերելու համար:

Էմմա Չոբանյան