Գազայի հատվածում բնակելի շենքին հարվածը տասնյակ մարդկանց կյանքեր է խլել․ Իսրայելը սպառնում է նաև Լիբանանին

Լուրեր

21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
Բոլորը

Առնվազն 20 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Գազայի կենտրոնական Դեյր ալ-Բալում՝ Ալ-Աքսա հիվանդանոցի մոտ գտնվող երկհարկանի բնակելի շենքին իսրայելական հարձակման հետևանքով։ Ըստ վերջին տվյալների՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ իսրայելական բանակի ռազմական գործողությունները կենտրոնացած են հարավային Խան Յունիս քաղաքում և կենտրոնական շրջաններում գտնվող փախստականների ճամբարներում, գրում է Euronews-ը։

Լիբանանի հետ սահմանին սրման ֆոնին, որի տարածքից «Հըզբոլլահ» խմբավորումը հարձակումներ է իրականացնում Իսրայելի վրա, Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հա-Լևին հայտարարել է, որ Գազայի հատվածում զինվորականների փորձը, անհրաժեշտության դեպքում, կարող է կիրառվել նաև Լիբանանում։

«Գազայում ոչ մի քառակուսի կիլոմետր չկա, որ դուք չիմանաք՝ ինչպես մտնել և ոչնչացնել այն, ձեր արածից հետո նման հասկացություն գոյություն չունի։ Ձեր արածից հետո Լիբանանում մի գյուղ չկա, ուր դուք չկարողանաք մտնել և ոչնչացնել»,- ասել է նա Գազայի հատված այցելության ժամանակ զինվորների հետ խոսելիս:

Հինգշաբթի Հաագայի Միջազգային դատարանը սկսել է քննարկել Հարաֆրիկյան Հանրապետության հայցն ընդդեմ Իսրայելի՝ Գազայի հատվածում ցեղասպանության և ռազմական հանցագործությունների մեղադրանքով։ ՀԱՄԱՍ-ը հայցն անվանել է «պատմական»: