Եթե լրջագույն խնդիր առաջանա, կզանգահարեմ Էրդողանին․ Ալիևը հայտնել է, որ 44-օրյայի ընթացքում ամենաշատը խոսել է Պուտինի և Էրդողանի հետ

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտնել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ամենաշատը խոսել է ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների հետ։

«Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ հեռախոսով ամենից շատ խոսել եմ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հետ։ Եվ դա բնական է։ Թուրքիայի նախագահը պատերազմին առաջինից մինչև վերջին օրը մեր կողքին է եղել, Ադրբեջանին նրա քաղաքական ու բարոյական աջակցությունն ուղերձ էր շատերի համար։ Սա սոսկ համերաշխության և աջակցության ուղերձ չէր ադրբեջանական ժողովրդին։ Սա լուրջ ուղերձ էր պատերազմին միջամտել ցանկացողներին՝ մի՛ կողմ քաշվեք։ Ուստի ադրբեջանական ժողովուրդը երբեք չպետք է մոռանա այս մասին։ Մենք անընդհատ զանգահարում էինք իրար, զրուցում, եղբայրս՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հետաքրքրվում էր պատերազմի ընթացքով և առաջինն է ինձ շնորհավորել Շուշիում տարած հաղթանակի կապակցությամբ»,- հայտարարել է Ալիևը:

Նա նշել է, որ եթե այսօր Ադրբեջանի առաջ լրջագույն որևէ խնդիր առաջանա, ապա առաջինը կզանգահարի Էրդողանին  ու կտեղեկացնի նրան այդ մասին։

Բացի այդ, Ալիևը նշել է, որ բազմիցս խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ Ռուսաստանը մի քանի անգամ ջանքեր է գործադրել պատերազմը դադարեցնելու համար։

Էմմա Չոբանյան