Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր քաղաքացուն․ Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվի մեղադրանքներին

Լուրեր

23.02.2026 | 23:30
Ադրբեջանը նույնպես հետաքրքրություն է հայտնել Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակներում օգնություն ստանալու հարցում
23.02.2026 | 23:19
Լոնդոնում Էփշտեյնի գործի շրջանակում ձերբակալվել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը
23.02.2026 | 23:05
Վրաստանն արգելել է մշտական ​​բնակության վայր չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես գիդ, տաքսու վարորդ և առաքիչ
23.02.2026 | 22:48
ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող գլխավոր բազայից
23.02.2026 | 22:34
ՀՀ մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.02.2026 | 22:21
Լեհաստանում լրտեսության կասկածանքով Բելառուսի քաղաքացի է ձերբակալվել 
23.02.2026 | 22:07
ՀԷՑ-ը մարել է շուրջ 9 մլն դոլար և 1,2 մլն եվրո վարկային պարտավորություններ՝ առանց նոր ֆինանսավորում ներգրավելու. Պետրոսյան
23.02.2026 | 21:54
Կիևը հայտնում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը՝ փետրվարի 26-27-ը
23.02.2026 | 21:40
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Քենիայի ԱԳՆ-ների միջև
23.02.2026 | 21:29
Փաշինյանն «օլիգարխների որս» է սկսել. վարչապետի պնդումները երեկ և այսօր, իսկ վա՞ղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 21:13
ՀՀ և Պորտուգալիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգը
23.02.2026 | 21:00
Պատերազմի ռիսկը կտրուկ նվազեց. «Թրամփի ուղին» նախ անվտանգության գործիք է, հետո՝ տնտեսական․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:49
Հունգարիան վետո է դրել ՌԴ-ի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների և Ուկրաինային վարկ տրամադրելու որոշման վրա
23.02.2026 | 20:36
Հետախուզվող Պողոսյանի հայտը Մոսկվայից․ ինչ հաշվարկ ունի նախկին պաշտոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:28
Մեքսիկայում անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Բոլորը

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունն արձագանքել է «ֆրանսիական լրտեսի» գործի առնչությամբ Բաքվի ներքին գործերին միջամտելու վերաբերյալ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության  մեղադրանքներին։

«Մենք հաստատում ենք մեր հայրենակցի կալանավորումը Ադրբեջանի իշխանությունների կողմից անցյալ դեկտեմբերի սկզբից»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ Փարիզը սերտ կապի մեջ է Ադրբեջանում կալանավորված ֆրանսիացու ընտանիքի հետ, և Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունը հյուպատոսական պաշտպանության շրջանակում երկու անգամ կարողացել է այցելել նրան, նաև մտադիր է շարունակել դա անել՝ միջազգային իրավունքի համաձայն:

«Մենք արդեն հնարավորություն ենք ունեցել մատնանշել Ադրբեջանի իշխանություններին, որ այս կալանավորումը համարում ենք կամայական և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր հայրենակցին։ Մենք կտրականապես վերահաստատում ենք, որ մերժում ենք Ադրբեջանի կողմից ներկայացված մեղադրանքները՝ արդարացնելու մեր նկատմամբ թշնամական գործողությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները 4 ամսով կալանավորել են Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանին, որին մեղադրում են լրտեսության մեջ։

Էմմա Չոբանյան