Խարկովի հյուրանոցներից մեկին ռուսական հրթիռային հարվածից թուրքական «Անադոլու»-ի լրագրողներ են տուժել

Լուրեր

15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը երեկ երեկոյան հարձակում է իրականացրել Խարկովի վրա, որի ընթացքում մեկ հրթիռ խոցել է քաղաքի հյուրանոցներից մեկը։ Այս մասին տելեգրամում հայտնել է Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը՝ պարզաբանելով, որ նախնական տվյալներով՝ C-300 հրթիռներ են օգտագործվել, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Հրթիռակոծության հետևանքով տուժել է հյուրանոցային համալիրի շենքը, որտեղ հարվածի պահին գտնվել է ավելի քան 30 խաղաղ բնակիչ, հրդեհվել են նաև մի քանի մեքենաներ»,- ասել է նա։

Սինեգուբովի խոսքով՝ հայտնի է 11 վիրավորի մասին, որոնցից ինը տեղափոխվել են բուժհաստատություններ։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովն էլ հայտնել  է, որ ռուս զինվորականները երկու հրթիռով հարվածել են քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցին։ Տուժածների թվում, ըստ Տերեխովի, կան թուրքական լրատվամիջոցի լրագրողներ՝ Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիներ։

«Անադոլու» գործակալությունն էլ հայտնում է, որ խոսքն իր լրագրողների մասին է։ Հաղորդվում է, որ գործակալության թղթակից Դավիթ Կաչկաչիշվիլին և ֆոտոլրագրող Օզգե Էլիֆ Քըզըլին հաջողվել է լքել հյուրանոցի շենքը։ Միջադեպի հետևանքով Կաչկաչիշվիլին ձեռքի շրջանում կտրվածքներ է ստացել։ Նշվում է, որ նրանց վիճակը բավարար է, սակայն շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց՝ ստուգումների։

Էմմա Չոբանյան