Լիտվայի նախագահը Զելենսկիի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու մասին

Լուրեր

15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր մատակարարումների մասին Բալթյան երկրներ շրջագայության մեջ գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք հաստատել ենք Ուկրաինային 200 միլիոն եվրոյի երկարաժամկետ ռազմական օգնության փաթեթը։ Հունվարին կրկին զինամթերք, գեներատորներ, պայթեցման համակարգեր կուղարկենք Ուկրաինա, իսկ փետրվարին՝ M5777 զրահափոխադրիչներ։ Մենք կպատրաստենք ուկրաինացի զինվորներին և կամրապնդենք համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում»,- ասել է Նաուսեդան համատեղ մամուլի ասուլիսում։

«Այսօր Գիտանաս Նաուսեդայի հետ մեծ ուշադրություն դարձրինք, թե ինչպես են իրադարձությունները զարգանում ճակատում: Զենք, տեխնիկա, մեր զինվորների ուսուցում, ականազերծման կոալիցիայում Լիտվայի առաջատար դերակատարությունը․․․ այս ամենը մեզ ուժ է տալիս։ Շնորհակալություն նոր ռազմական աջակցության համար, որի շուրջ այժմ պայմանավորվել ենք՝ ոչ միայն օգնության, այլ համատեղ արտադրության, մասնավորապես, հակաօդային սարքավորման համար, որը չափազանց անհրաժեշտ է ճակատում»,- ասվում է Զելենսկիի Telegram-ալիքում գրառման մեջ։

Մերձբալթյան երկրները՝ նախկին խորհրդային հանրապետությունները, որոնք այժմ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մաս են կազմում, դարձել են Ուկրաինայի ամենահավատարիմ դաշնակիցներից մեկը՝ Ռուսաստանի ներխուժումից հետո:

Հաշվի առնելով ձգձգվող պատերազմի աճող հավանականությունը՝ Ուկրաինան ստիպված է դիմել իր արևմտյան դաշնակիցներին՝ լրացուցիչ ֆինանսական և ռազմական օգնության համար, նշում է Reuters-ը։