ԵՄ-ն ակնկալում է, որ մինչև գարուն կհասցնի Ուկրաինային 1 մլն արկ մատակարարել

Լուրեր

12.08.2026 | 19:06
Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին
12.08.2026 | 19:00
Առանց ՇՄԱԳ փորձաքննության․ ինչ սառեցման համակարգով է աշխատում Firebird-ի AI գործարանը և որքան էներգիա է սպառելու
12.08.2026 | 18:49
Եղեգնաձորում տան կորցրած բանալին գտած աղջիկը երեք անգամ գումար է գողացել․ ՆԳՆ
12.08.2026 | 18:35
Ռոնալդուն աջակցել է Մեսիին
12.08.2026 | 18:27
Արամ Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը․ Ռուբինյանը դիտողություն արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:18
Ինչպես է ապահովագրության համակարգը գործելու 200 հազարից ցածր աշխատավարձ ստացողների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:10
Ընդդիմադիր ուժերի միջև քննարկումները շարունակվում են // Թուրքիայում հայկական եկեղեցի են վերականգնում․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 18:01
1,2 մլրդ դրամի թմրամիջոցների մաքսանենգության գործով 3 անձ կալանավորվել է. ՔԿ
12.08.2026 | 17:54
Թուրքիայում ուսումնական թռիչքի ժամանակ F-16 օդանավ է կործանվել
12.08.2026 | 17:44
Հարցն անձնական վիրավորանք եմ ընդունում, չեմ պատասխանում․ Հայկ Ֆարմանյանը՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 17:35
Կադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինա կռվելու՝ հանուն Կրեմլի «ռուսական խաղաղության»․ The Economist
12.08.2026 | 17:22
«Սան Պաուլուի» ավտոբուսն առգրավվել է 86 կգ մարիխուանա տեղափոխելիս
12.08.2026 | 17:15
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ. քաղաքապետարան
12.08.2026 | 17:08
Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին
12.08.2026 | 16:59
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական հրապարակներում
Բոլորը

ԵՄ երկրները կարող են կատարել Ուկրաինային 1 մլն հրետանային զինամթերք մատակարարելու իրենց պարտավորությունները մինչեւ այս տարվա մարտ կամ ապրիլ։ Այս մասին հայտարարել է ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը։

«Ես ուզում եմ ձեզ այսօր ասել, որ մենք հավատարիմ կմնանք մեր պարտավորություններին»,- ասել է եվրահանձնակատարը, փոխանցում է Politico-ն:

Նրա խոսքով՝ Ուկրաինային 1 մլն զինամթերքի մատակարարումը մինչև մարտի վերջ «բացարձակապես իրագործելի է»։ Այդ նպատակով եվրահանձնակատարը կոչ է արել ԵՄ երկրներին նվազեցնել զենքի արտահանումը այլ երկրներ և ճնշում գործադրել ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների վրա։ Նրա կանխատեսումների համաձայն՝ Եվրամիությունը երկու տարվա ընթացքում կարող է առաջ անցնել Ռուսաստանին զենքի արտադրությամբ։

Նոյեմբերի վերջին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ Եվրամիության երկրների ղեկավարների միջև համաձայնություն չկա Ուկրաինային չորս տարվա ընթացքում 50 միլիարդ եվրոյի ֆինանսավորման վերաբերյալ։

ԱՄՆ-ից հետո Ուկրաինային զենք մատակարարելու հարցում երկրորդ տեղը զբաղեցնում է Գերմանիան։ Դեկտեմբերի սկզբին Գերմանիայի ՊՆ ղեկավար Բորիս Պիստորիուսը հաստատել էր Ուկրաինային զենքի մատակարարման ձգձգումների առկայությունը, սակայն վստահեցրել էր, որ պաշտպանական արդյունաբերությունն ավելացնում է արտադրությունը։