Շուրջ 50 երկիր դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից ՌԴ-ին զենքի վաճառքը

Լուրեր

15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
Բոլորը

Մոտ 50 պետություններից բաղկացած խումբը դատապարտել է հյուսիսկորեական հրթիռների մատակարարումը Ռուսաստանին, ինչպես նաև Ուկրաինայի դեմ դրանց կիրառումը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք խստորեն դատապարտում ենք ԿԺԴՀ-ի արտահանումն ու Ռուսաստանի կողմից հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների գնումը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից այդ հրթիռների օգտագործումն Ուկրաինայի դեմ 2023 թվականի դեկտեմբերի 30-ին և 2024-ի հունվարի 2-ին»,- ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության տարածված հայտարարության մեջ։

Փաստաթղթին միացել են Գերմանիան և գրեթե բոլոր եվրոպական երկրները, ինչպես նաև Կանադան, Իսրայելը, Ավստրալիան, Ճապոնիան և Հարավային Կորեան։

Պետությունները քննադատել են զենքի գնումը՝ ասելով, որ այն հակասում է ՄԱԿ-ի մի քանի բանաձևերի, որոնց աջակցել է Ռուսաստանը: Նրանք կոչ են արել ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին դատապարտել Մոսկվայի և Փհենյանի կողմից խախտումները։

Հայտարարության մեջ շեշտվում է, որ «Ռուսաստանի կողմից հյուսիսկորեական զենքի օգտագործումն ազդում է անվտանգության իրավիճակի վրա Եվրոպայում, Կորեական թերակղզում, Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում»:

Ամանորի գիշերը և դրանից հետո Ռուսաստանն իրականացրել է պատերազմի սկզբից ի վեր Կիևի, Խարկովի և Ուկրաինայի այլ քաղաքների վրա հարձակումների ամենամեծ ալիքներից մեկը՝ օգտագործելով բոլոր տեսակի հրթիռներ և հարձակողական անօդաչու սարքեր: Ավելի քան 40 մարդ մահացել է։ Դեկտեմբերի 29-ից ի վեր ռուսական զորքերը մոտ 300 հրթիռ և ավելի քան 200 անօդաչու թռչող սարք են արձակել Ուկրաինայի ուղղությամբ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։