ԱԽ քարտուղարն ու Րորի Դոմմին կարևորել են անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացումը
Քաղաքականություն
09.01.2024 | 20:50Հունվարի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետ Րորի Դոմմիի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ԱԽ գրասենյակից։
ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացումը: Ա. Գրիգորյանը նշել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայուն անվտանգային միջավայր ունենալուն:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Հայաստանին աջակցություն ցուցաբերելու գործընթացի ընթացքին: