Վրաստանի նախագահը ՌԴ-ն համարում է իր երկրի միակ թշնամին

Լուրեր

07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ Վրաստանը մեկ թշնամի ունի՝ Ռուսաստանը։ Նա նման կարծիք է հայտնել «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«[Վրաստանն] ունի մեկ թշնամի»,- համաձայնել է Զուրաբիշվիլին, երբ լրագրողը համեմատություններ է անցկացրել 20-րդ դարի կեսերի և ներկայիս Ռուսաստանի նկատմամբ վրացիների վերաբերմունքի միջև:

Վրաստանի նախագահն այդ մասին խոսել է իր հոր՝ Լևանի մասին պատմության համատեքստում, որը Ֆրանսիայում աքսորավայրում ղեկավարել է վրացական սփյուռքը, որի ներսում, Զուրաբիշվիլիի խոսքով, եղել են տարաձայնություններ, բայց եղել է նաև ընդհանուր թշնամու ըմբռնում։

«Միգուցե ինչ-որ մեկը դա չի հասկանում, կամ ինչ-որ մեկը չի ուզում հասկանալ, իսկ ոմանց էլ շահեկան է չհասկանալը: Բայց այն, որ նա կա (թշնամին՝ ի դեմս Ռուսաստանի), փաստ է, նա ինքը չի թաքցնում, և այդ փաստը տեսանելի է ամեն ինչում»,- հավելել է Զուրաբիշվիլին՝ ասելով, որ Վրաստանում ոչ բոլորն են Ռուսաստանին ընկալում որպես թշնամի։

Ըստ նրա՝ «այսօր ոչ մի նշան չկա, որ Ռուսաստանը մտադրություն կամ ցանկություն ունի հավասար հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ»։