Սերժ Թանկյանը ANCA-ի «People’s Champion» մրցանակի դափնեկիրն է

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) արևմտյան վարչությունը հայտարարել է, որ ամերիկահայ երաժիշտ, քաղաքական ակտիվիստ, System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը հոկտեմբերի 7-ի կարժանանա կառույցի «People’s Champion (Մարդկանց չեմպիոն)» մրցանակին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ANCA-ի արևմտյան վարչության կայքը:

«Որպես հաջողակ երաժիշտ՝ Սերժ Թանկյանն օրինակելի դեր է կատարում՝ օգտագործելով իր ուժեղ և ազդեցիկ ձայնը Հայկական հարցը համաշխարհային մակարդակում ուշադրության արժանացնելու համար՝ իր խոսքը հասցնելով աշխարհասփյուռ իր միլիոնավոր երկրպագուներին: Հաշվի առնելով այս հարցով տարիների նրա ջանքերը, ինչպես նաև Հայաստանում Թավշյա հեղափոխության ընթացքում մարդկանց ոգևորելու նրա գործունեությունը՝ մենք հավատում ենք, որ Սերժ Թանկյանն իսկապես արժանի է դառնալու ANCA-ի « People’s Champion»,- ասել է  Ամերիկայի հայ ազգային կոմիտեի արևմտյան վարչության նախագահ Նորա Հովսեփյանը:

Այս մասին տեղեկանալով՝ Սերժ Թանկյանը հայտնել է իր երախտագիտությունը՝ նշելով. «Ինձ համար մեծ պատիվ է դառնալու ANCA-ի «People’s Champion» մրցանակի դափնեկիր լինելը: Ես այս կառույցի հետ տարիներ շարունակ աշխատել եմ՝ ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման, և նրանց աշխատանքը համարում եմ ադյունավետ ու հաջողված: Մենք երկար ճանապարհ ենք անցել, ու ես լիովին հպարտ եմ մեր ձեռքբերումներով»: