Մերձմոսկվայից հետո Նիժնի Նովգորոդի և Եկատերինբուրգի բնակիչները անոմալ սառնամանիքներին մնացել են առանց ջեռուցման

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

Ցրտաշունչ ձմեռը հանգեցրել է Ռուսաստանի բնակարանային և կոմունալ ծառայությունների համակարգի փլուզման, ամբողջ երկրում հարյուր հազարավոր ռուսաստանցիների թողել է առանց ջեռուցման՝ անոմալ ցածր ջերմաստիճանի պայմաններում, գրում է The Moscow Times-ը:

Մոսկվայի շրջանից հետո, որտեղ ջեռուցումը խափանվել է մի քանի բնակավայրերի ավելի քան 200 բնակելի տներում, ջերմամատակարարումը դադարեցվել է Նիժնի Նովգորոդի և Եկատերինբուրգի բնակարաններում։

Այսպես, Նիժնի Նովգորոդի Կանավինսկի և Պրիոկսկի թաղամասերում հունվարի 6-ից ջեռուցման ընդհատումներ են սկսվել, հայտնում է NewsNN-ը։ Ներկայումը, Teploenergo-ի պնդմամբ, բոլոր խնդիրները լուծված են, սակայն դատախազությունն արդեն ուսումնասիրում է կատարվածը։

Եկատերինբուրգում էլ ջեռուցումը խափանվել է 324 տներում, հինգ դպրոցներում և երկու մանկապարտեզում, «Ինտերֆաքս»-ին հայտնել են TPlus ընկերության Սվերդլովսկի մասնաճյուղի մամուլի ծառայությունից։

«Էներգետիկները վերանորոգում են Յուժնայա կաթսայատան սարքավորումները։ Այս ընթացքում կրճատվել են ջերմության և տաք ջրի պարամետրերը»,- նշել են նրանք։

Միաժամանակ, ըստ Ուրալի հիդրոօդերեւութաբանական կենտրոնի տվյալների, երեքշաբթի քաղաքում օդի ջերմաստիճանը -19 աստիճան է։

Բացի այդ, վթարի պատճառով Պրիմորսկի երկրամասի Նախոդկայում 88 բազմաբնակարան շենք մնացել է առանց ջերմամատակարարման։ Կաթսայատանը սարքավորումներից մեկի սնուցման գծի վնասման հետևանքով դադարեցվել է Վերխնե-Մորսկայա, Գագարին, Նախոդկինսկի պողոտա, Լերմոնտով, Գոնչարովա, Զոյա Կոսմոդեմյանսկայա փողոցների բազմաբնակարան շենքերի ջերմամատակարարումը։

«Ընդհանուր առմամբ, 88 բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև անչափահասների համար նախատեսված 4 հաստատությունների ավելի քան 6 հազար բնակիչներ մնում են առանց կոմունալ ծառայությունների»,- ՏԱՍՍ-ին հայտնել են շրջանի դատախազությունից։