Իվանիշվիլին կկարողանա Վրաստանի վարչապետի թեկնածու առաջադրել

Լուրեր

21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
Բոլորը

Վրաստանում այսուհետ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահի պաշտոնը ստանձնած Բիձինա Իվանիշվիլին կկարողանա Վրաստանի վարչապետի թեկնածու առաջադրել, գրում է «Էխո Կավկազա»-ն։

Դեկտեմբերի 30-ին հաստատված «Վրացական երազանքի» նոր կանոնադրության մեջ ասվում է. «[Քաղխորհուրդը] հաստատում է վարչապետի թեկնածությունը՝ կուսակցության պատվավոր նախագահի առաջարկով»։

Փաստաթղթում նշվում է նաև, որ կուսակցության համագումարը «կուսակցության պատվավոր նախագահ կարող է ընտրել երկրի և կուսակցության զարգացման գործում հատուկ ներդրում ունեցած անձին»։

Կուսակցության պատվավոր նախագահը, ըստ կանոնադրության, նրա «գլխավոր քաղաքական խորհրդականն է»։ Նա կկարողանա քաղխորհրդի նիստ հրավիրել։

Դեկտեմբերի 30-ին Իվանիշվիլին «Վրացական երազանք»-ի համագումարում հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ Միլիարդատերը նշել է, որ հիմնական նպատակը ոչ թե կուսակցությունն ուժեղացնելն է խորհրդարանական ընտրություններից առաջ, այլ «չափազանց ուժեղացված թիմին մարդկային գայթակղություններից պաշտպանելը»։