Սպիտակ տանը քննարկել են Կիևին ժամանակակից սպառազինությունների մատակարարման հարցը

Լուրեր

12.08.2026 | 21:00
Քրեական գործեր եղել են և կլինեն հետագայում․Հակոբյանը՝ ընդդիմությանը ճնշելու հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:44
Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
12.08.2026 | 20:30
Չինաստանի հաքերները ԱԲ գործակալների միջոցով հարձակվել են Թայվանի պետական համակարգերի վրա
12.08.2026 | 20:16
ՔՊ-ին ևս 6 ձայն է պետք․ ինչպես է իշխող ուժն ուզում Սահմանադրությունը փոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:04
Երկրաշարժից հետո Կոլումբիայից սուրճի արտահանումը փաստացի դադարել է
12.08.2026 | 19:50
Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը. ՆԳՆ
12.08.2026 | 19:36
Ռուսական «ստվերային նավատորմի» նավից արտահոսած նավթը հասել է Օմանի ափ
12.08.2026 | 19:20
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 19:06
Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին
12.08.2026 | 19:00
Առանց ՇՄԱԳ փորձաքննության․ ինչ սառեցման համակարգով է աշխատում Firebird-ի AI գործարանը և որքան էներգիա է սպառելու
12.08.2026 | 18:49
Եղեգնաձորում տան կորցրած բանալին գտած աղջիկը երեք անգամ գումար է գողացել․ ՆԳՆ
12.08.2026 | 18:35
Ռոնալդուն աջակցել է Մեսիին
12.08.2026 | 18:27
Արամ Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը․ Ռուբինյանը դիտողություն արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:18
Ինչպես է ապահովագրության համակարգը գործելու 200 հազարից ցածր աշխատավարձ ստացողների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:10
Ընդդիմադիր ուժերի միջև քննարկումները շարունակվում են // Թուրքիայում հայկական եկեղեցի են վերականգնում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները հունվարի 8-ին հանդիպում են անցկացրել ամերիկյան պաշտպանական արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման թեման եղել է ամերիկյան առաջադեմ ռազմական տեխնոլոգիաներին Ուկրաինայի հասանելիության հեռանկարը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Խոսակցությունը եղել է մի շարք համակագերի, այդ թվում՝ անօդաչուների, ինչպես նաև հակառակորդի ԱԹՍ-ների դեմ պայքարի մասին, շոշափվել է ականազերծման խնդիրը»,- լրագրողներին ասել է հանդիպման մասնակիցներից մեկը։

Բացի Ազգային անվտանգության խորհրդի անդամներից՝ հանդիպմանը մասնակցել են Palantir Technologies և Anduril Industries ընկերությունների ներկայացուցիչները, որոնք, ի թիվս այլ բաների, մասնագիտացած են պաշտպանական համակարգչային համակարգերի ոլորտում, ինչպես նաև Skydio-ն, որն արտադրում է անօդաչու սարքեր և դրանց դեմ պայքարելու միջոցներ:

Լրատվամիջոցը նշում է, որ հանդիպումը կազմակերպել է Սպիտակ տան ղեկավարի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, որպեսզի «նոր շեշտադրում արվի Ուկրաինային օգնության հատկացման հարցում՝ հաղթահարելու այս հիմնական տեխնոլոգիական մարտահրավերները», որոնք, ԱՄՆ պաշտոնյաների կարծիքով, «խոչընդոտում են նրանց առաջընթացին և դինամիկությանը մարտի դաշտում»:

Էմմա Չոբանյան