Բելգորոդում հրետակոծությունից հետո երեք մարդ վերակենդանացման բաժանմունքում է

Լուրեր

12.08.2026 | 21:00
Քրեական գործեր եղել են և կլինեն հետագայում․Հակոբյանը՝ ընդդիմությանը ճնշելու հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:44
Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
12.08.2026 | 20:30
Չինաստանի հաքերները ԱԲ գործակալների միջոցով հարձակվել են Թայվանի պետական համակարգերի վրա
12.08.2026 | 20:16
ՔՊ-ին ևս 6 ձայն է պետք․ ինչպես է իշխող ուժն ուզում Սահմանադրությունը փոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:04
Երկրաշարժից հետո Կոլումբիայից սուրճի արտահանումը փաստացի դադարել է
12.08.2026 | 19:50
Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը. ՆԳՆ
12.08.2026 | 19:36
Ռուսական «ստվերային նավատորմի» նավից արտահոսած նավթը հասել է Օմանի ափ
12.08.2026 | 19:20
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 19:06
Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին
12.08.2026 | 19:00
Առանց ՇՄԱԳ փորձաքննության․ ինչ սառեցման համակարգով է աշխատում Firebird-ի AI գործարանը և որքան էներգիա է սպառելու
12.08.2026 | 18:49
Եղեգնաձորում տան կորցրած բանալին գտած աղջիկը երեք անգամ գումար է գողացել․ ՆԳՆ
12.08.2026 | 18:35
Ռոնալդուն աջակցել է Մեսիին
12.08.2026 | 18:27
Արամ Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը․ Ռուբինյանը դիտողություն արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:18
Ինչպես է ապահովագրության համակարգը գործելու 200 հազարից ցածր աշխատավարձ ստացողների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:10
Ընդդիմադիր ուժերի միջև քննարկումները շարունակվում են // Թուրքիայում հայկական եկեղեցի են վերականգնում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հունվարի 8-ի երեկոյան Բելգորոդի շրջանն ու Բելգորոդ քաղաքը ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը։ Այս մասին հայտարարել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, գրում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ ռուսական ՀՕՊ ուժերը խոցել են 10 օդային թիրախ «քաղաքին մոտենալիս»։ ՊՆ-ից էլ հայտնել են, որ շրջանին հարվածը հասցվել է «Վամպիր» RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգից։

Հարձակման հետևանքով, ըստ Գլադկովի, վիրավորվել է երեք մարդ։

«Կինը բեկորային վերքեր ունի մեջքի, տղամարդը՝ կրծքավանդակի, մեջքի, նախաբազկի, մեկ այլ տղամարդ էլ՝ կրծքավանդակի և վերին վերջույթի շրջանում»,- գրել է նահանգապետը։

Նա նաև հստակեցրել է, որ տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

«Բոլորը վիրահատվել են։ Բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն ծանր, ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- ասել է Գլադկովը՝ նշելով, որ առավոտից տեղի իշխանությունները տուժած թաղամասերում այցելություններ են իրականացնում։

Էմմա Չոբանյան