Շվեդիան իր զորքերը կուղարկի Լատվիա՝ ՌԴ-ին զսպելու համար

Լուրեր

24.06.2026 | 17:49
ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը
24.06.2026 | 17:39
Հայաստանը 120 միլիոն դոլար է ներդրել արհեստական ​​բանականության ոլորտում տարածաշրջանային տերություն դառնալու համար․ Forbes-ի անդրադարձը
24.06.2026 | 17:30
«Ծիրանը հավաքել, սամալյոտով արտահանել ենք, ընտիր ծիրան էր»․ Սուրենավանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
24.06.2026 | 17:09
Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը
24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Շվեդիան ծրագրում է հաջորդ տարի զորք ուղարկել Լատվիա՝ Ռուսաստանի հնարավոր հարձակումը զսպող ուժերի կազմում ծառայություն իրականացնելու։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, փոխանցում է VOA-ն։

Քրիստերսոնն ասել է, որ մտադիր չէ ժամանակ վատնել՝ սպասելով ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցության վերջնական ավարտին, նաև զգուշացրել, որ Ռուսաստանը փորձում է ապակայունացնել ամբողջ Եվրոպան մի շարք սպառնալիքների, ապատեղեկատվության և կիբերհարձակումների միջոցով:

Նրա խոսքով՝ Ուկրաինային աջակցությունը Շվեդիայի, Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից պետք է շարունակվի։ Պաշտոնյան հավելել է, որ Շվեդիան ունի եզակի ռազմական հնարավորություն՝ օդում և ջրի տակ, հետախուզական հնարավորություններով և փորձառու զինվորներով։

Ըստ Քրիստերսոնի՝ Շվեդիան կնպաստի ՆԱՏՕ-ի պաշտպանությանն ու զսպմանը և պատրաստ է տրամադրել ցամաքային մարտական ստորաբաժանումներ՝ Բալթյան երկրները պաշտպանելու համար։

Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Ջոնսոնը հայտարարել է, որ Ստոկհոլմը պետք է հրետանային զինամթերք գնի իր և Ուկրաինային մատակարարելու համար, գործարանների արտադրական հզորությունը պետք է մեծանա։