Ռուսական ինքնաթիռից ավիառումբ է ընկել Լուգանսկում՝ ՌԴ ենթակայության տարածքում

Լուրեր

01.05.2026 | 13:15
Ռոնալդու․ Կարիերայիս ավարտը մոտենում է
01.05.2026 | 12:51
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.05.2026 | 12:36
Ռուսական ԱԹՍ-ները հարձակվել են Օդեսայի վրա. վնասվել է նավահանգստի ենթակառուցվածքը
01.05.2026 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը դադարեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
01.05.2026 | 12:22
Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում
01.05.2026 | 12:08
ԵԽ-ի բանաձևում Արցախի հիշատակման պատճառով Բաքվում ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել․ բողոքի նոտա է հանձնվել
01.05.2026 | 11:55
2 մլն եվրո և 1,8 մլն դոլար կանխիկ, 16 անշարժ գույք․ ինչ է հայտարարագրել Նարեկ Կարապետյանը
01.05.2026 | 11:43
Եվրախորհրդարանը ցանկանում է ՀՀ-ի ընտրությունները պաշտպանել ռուսական ազդեցությունից․ DW-ի անդրադարձը
01.05.2026 | 11:33
ՖԻՖԱ-ի նախագահը հաստատել է՝ Իրանը կմասնակցի ԱԱ-2026-ին․ Դոնալդ Թրամփն արձագանքել է
01.05.2026 | 11:31
«Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները». ՈՒՂԻՂ
01.05.2026 | 11:16
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
01.05.2026 | 10:44
Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
01.05.2026 | 10:36
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Տուապսեի վրա. ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել
Բոլորը

Ինքնահռչակ Լուգանսկի հանրապետության Ռուբեժնոյե քաղաքի վրա ռուսական ինքնաթիռից ավիառումբ է ընկել։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ի կողմից նշանակված Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, գրում է Meduza-ն։

Ըստ աղբյուրի՝ «ФАБ-250» ավիացիոն զինամթերքի դուրսմղումը տեղի է ունեցել, երբ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը մարտական ​​առաջադրանքներ էր կատարել։

Պասեչնիկը հայտնել է, որ ոչ ոք չի տուժել։ Մոտակա տների բնակիչները տարհանվել են։ Ժամանակավոր կացարանի կենտրոն հինգ մարդ է տեղափոխվել, այդ թվում՝ երկու երեխա։

Հաղորդվում է, որ ավիառումբի ընկնելու վայրում աշխատում են ներքին գործների նախարարության, ԱԻՆ, զինվորական հրամանատարության ներկայացուցիչները։ Մասնագետները որոշում են կայացնում զինամթերքի վնասազերծման հետ կապված։

ՌԴ ՊՆ-ն ավիառումբի մասին տեղեկություններ դեռևս չի հաղորդել։

Էմմա Չոբանյան