Շիրակի մարզում կաշառք ստանալու պահին բռնվել է կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված չափագրողը

Լուրեր

16.07.2026 | 18:04
Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵՄ գործընկերության առաքելության դերը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում
16.07.2026 | 17:53
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են․ Վահագն Խաչատուրյանը՝ ԿԳՄՍ նախարարին
16.07.2026 | 17:42
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
16.07.2026 | 17:34
ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
16.07.2026 | 17:22
Ուկրաինան և Ռուսաստանը զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել
16.07.2026 | 17:13
Ծաղկաձորի «Լուսաբաց» ճամբարի խոհանոցը կասեցվել է ՍԱՏՄ-ի որոշմամբ
16.07.2026 | 17:02
Ուկրաինայի հեռացող ՊՆ ղեկավարը խոստովանել է ԶՈւ գլխավոր հրամանատարի հետ կոնֆլիկտի առկայությունը
16.07.2026 | 16:50
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Հասմիկ մարզական սպորտ-ճամբար»-ի խոհանոցի աշխատանքը
16.07.2026 | 16:39
Անկարան դեմ է, որ ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը տարածվի Սև ծովում․ Թուրքիայի ԱԳ նախարարը Կիևում է
16.07.2026 | 16:27
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել
16.07.2026 | 16:16
Ուկրաինան հայտնել է Սև ծովում ռուսական «ստվերային նավատորմի» երկու լցանավերի հարվածելու մասին
16.07.2026 | 16:06
Շիրակում շան հաչոցի համար սկսված ծեծկռտուքի գործով 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 
16.07.2026 | 15:55
Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ նոր գործ է ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան
16.07.2026 | 15:43
Քիր Սթարմերը հրաժեշտի այցով Կիև է ժամանել
16.07.2026 | 15:31
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
Բոլորը

Ոստիկանության Կումայրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս օգոստոսի 1-ին մի կին հաղորդում է տվել, որ կադաստրի աշխատակիցը գործարքի համար պահանջել է 500 դոլար կաշառք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Կումայրիի բաժնի աշխատակիցները ձեռնարկել են համատեղ միջոցառումներ: Օգոստոսի 2-ին, կաշառք վերցնելու պահին, իր աշխատասենյակում բռնվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված, «Գառսաֆ» առևտրային կազմակերպության չափագրող Հարություն Ղազարյանը: Անձնական խուզարկությամբ նրա տաբատի աջ գրպանից հայտնաբերվել և առգրավվել է կաշառք ստացած 500 դոլարը: Ղազարյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին:
Հանգամանքները պարզվում են: